21 мая 2012 г.

Ծառայելու եմ

Երբ զինվորը ուզում է ոգեշնչվել, բարձրացնել իր ռազմահայրենասիրական ոգին, հպարտորեն դառնալ երդվյալ զինվորն ու պաշտպանն իր հայրենիքի, այն հայրենիքի որի համար իր պապերը, իր հայրը կռվել են մինչև ատամները զինված ոսոխի դեմ, կանգնած կյանքի ու մահվան խաչմերուկում՝ բռնել են արդարության ու խաղաղության տենչող քաջ զինվորի ճամփան, և հիմա, ես, ժառանգորդն հզոր կամքի ու խիզախության, փորձելով ոգեշնչվել, հպարտ ծառայելու համար, համացանցում գրում եմ «զինվոր» կամ «բանակ» բառերը, և մեծագույն հիասթափություն եմ ապրում, տեսնելով, որ համացանցը հեղեղված է սև ժապավենով զարդարված զինվորների նկարներով, խելագարության հասած զինվորների մասին նյութերով, կյանքի հանդեպ իրենց իսկ հավատը կորցրած, զինվոր որդու նկարը ձեռքում ամուր բռնած կանգնած մայրերի նկարներով... Ոոգիս կոտրվում է, սիրտս փշրվում է երբ տեսնում եմ մոր թախծոտ աչքերը, որը ծնել մեծացրել է արու զավակ, դարձրել հայ զինվոր, և հիմա... սգում է: Բայց, այդ ամենից հետո, երբ հիշում եմ, հիշում եմ պատերազմը, Արցախյան պատերազմը, երբ, հայերը, միացան ու մի մեծ ու հզոր բռունցք դարձան, որի հարվածից փշրվեց ադրբեջանական մեծաքանակ և առանձնապես հզոր սպառազինություն ունեցող զորքը, ազերիներն ուղղակի փախուստի դիմեցին, փախան թողնելով մեզ մեր իսկ հողերը, այն հողերը որտեղ երկար տարիներ ապրել ու արարել է հայը, թերևս աշխարհում ամենահզոր մարտական ոգի ունեցող ազգը... նորից կարծես վերականգնվում է հավատս, հայրենասիրությունս, մարտական ոգիս, հավատում եմ որ ես կարող եմ ու պետք է դառնամ արժանի զինվոր հայրենիքիս, հպարտ եմ որ ծնվել և ապրում եմ այնպիսի երկրում որտեղ կան իրական հերոսներ, որոնց շնորհիվ և ես հիմա այստեղ եմ, հպարտանում եմ նրանցով, նրանց գործն անմահ է, կարճ ասած՝ հպարտ եմ որ հայ եմ: Եվ ես կգնամ ու կծառայեմ հայրենիքիս, բայց կծառայեմ իմ ընտանիքի, իմ բարեկամների, իմ ընկերների ու իմ սիրած աղջկա համար, նրանց անվտանգության համար, վստահ եմ որ ոչ ոք իմ փոխարեն չի կարող և պարտավոր չէ ծառայել նրանց համար, ես ծառայելու եմ իմ տեղը, և մնացածին էլ խորհուրդ կտամ, եթե բոլորս ծառայենք մեր տեղը ու մեզ համար թանկ մարդկանց համար, այդյունքում կունենանք հզոր ու անկոտրուն բանակ, այն բանակը որը որպես այդպիսին չլինելով կարողացավ հաղթանակել ու ետ բերել մեր հողերը: Եվ ի վերջո, իզուր չե որ իր որդուն ծառայության ճանապարհող ծնողին ասում են ՝«աչքդ լույս լինի» այլ ոչ թե «ցավակցում եմ», և իսկապես, թող բոլոր զինվորների ծնողների աչքերը լույս լինեն, որ իրենց որդիները զգան իրենց սպասող ունեն, և ծառայեն զգույշ, որ անփորձանք գան հասնեն իրենց ծնողներին, իրենց սիրած աղջիկներին:

7 мая 2012 г.

Արմո - Հարսն ես իմ


Նոր, ավելի ֆունկցիոնալ չաթ

Նոր, ավելի ֆունկցիոնալ չաթ ՄԱԿՇԲԼՈԳ-ում, չաթից կարող են օգտվել բլոգի բոլոր այցելուները, կարող եք նաև գրանցել ձեր նիքնեյմը չաթում: Գրանցվելով չաթում դուք ավելի շատ ծառայություններից օգտվելու հնարավորություն եք ձեռք բերում: Չաթից օգտվելու համար սեղմեք էջերի ցանկում գտնվող «Չաթ» հղումը: Չաթը ունի նաև առանձնացված հասցե՝ mbchat.chatovod.ru : Բարի ժամանց Ձեզ: