28 дек. 2011 г.

youtube-ում ձյուն է գալիս...

Ինչպես գրեթե բոլոր կայքերը, youtube.com-ը նույնպես ստացավ տոնական տեսք: Այժմ  youtube.com կայքում տեսանյութեր դիտելիս կարող էք օգտվել նոր գեղեցիկ հավելումից, որի շնորհիվ տեսանյութի վրա ձյուն կգա՝


ձյունը միացնելու կամ անջատելու համար սեղմեք նկարում ցույց տրվող ձյան փաթիլի վրա:

«տոնական պատրաստությունից» ետ չմնաց նաև odnoklassniki.ru-ն՝

Իմաստուն խոսքեր

Մարդու համար աշխարհում չկա ավելի հետաքրքիր բան, քան մարդիկ:
Վ. Հումբոլդա
Ամենադեմոկրատական ուսմունքներից առաջինն այն է, որ բոլոր մարդիկ հետաքրքիր են:
Հ. Չեստերտոն
Յուրաքանչյուր մարդ մի ամբողջ հատոր է, եթե միայն դուք գիտեք, թե ինչպես կարդալ այն:
Ու. Չենինգ
Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան:
Մ. Գորկի
Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով:
Ժ. Լաբրյուեր
Մարդիկ երբեք չեն լինում ո՛չ չափազանց լավ, ո՛չ չափազանց վատ:
Ֆ. Լարոշֆուկո
Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ ամենօրյա գործերի:
Բ. Պասկալ
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:
Լ. Ֆոյերբախ
Մարդկանց փոխելու համար հարկավոր է սիրել նրանց: Նրանց վրա ներգործելը համամասնական է նրանց նկատմամբ սիրուն:
Ի. Պեստալոցցի
Որևէ մեկի հատկանիշը գնահատելու համար հարկավոր է այդ հատկանիշի որոշ մասն ունենալ նաև իր մեջ:
Վ. Շեքսպիր
Միայն այն ժամանակ մարդ կդառնաս, երբ սովորես ուրիշի մեջ տեսնել մարդուն:
Ա. Ն. Ռադիշչև
Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին:
Ի. Գյոթե
Ամեն մարդ տարբերվում է ուրիշից և օր-օրի տարբերվում է իրենից:
Ա. Պոպ
Մարդ ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրիգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև:
Բ. Պասկալ
Ուրիշներին հարգելը առիթ է տալիս հարգել ինքն իրեն:
Ռ. Դեկարտ
Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց:
Վ. Ա. Սուխոմլինսկի
Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով, թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա, քան լավ:
Մ. Գորկի
Ով ոչ ոքի չի սիրում, նրան, ինձ թվում է, նույնպես ոչ ոք չի սիրում:
Դեմոկրիտ
Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս:
Ֆ. Լարոշֆուկո
Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Ֆ. Լարոշֆուկո
Շրջապատի մարդկանց համար հաճախ բեռ են լինում նրանք, ովքեր գտնում են, թե իրենք ոչ ոքի չեն կարող բեռ լինել:
Ֆ. Լարոշֆուկո
Ուրիշների անկատարելությունը հանդուրժել կարողանալը բարձրագույն արժանիքի նշան է:
Հ. Վինքլեր
Մեծ հոգիների տաղանդը ուրիշ մարդկանց մեջ մեծությունը ճանաչելն է:
Ն. Մ. Կարամզին
Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա “խոզ է”, ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա:
Մ. Գորկի
Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ:
Մարկ Տվեն
Քեզ խրախուսելու լավագույն ձևը որևէ մեկին խրախուսելն է:
Մարկ Տվեն
Նրանք, ովքեր ժլատ են գովասանքներում, աղքատ են արժանիքներով:
Պլուտարքոս
Եթե ձեզ ոչ ոք չի սիրում, հավատացած եղեք, որ դա ձեր մեղքն է:
Ֆ. Դոդրիջ
Անհնար է նվաստացնել մարդուն` չնվաստանալով նրա հետ միասին:
Բ. Վաշինգտոն
Ով ստորացնում է շրջապատի մարդկանց, նա ինքը երբեք մեծ չի լինի:
Ի. Զայմե
Մարդիկ հրեշտակներ չեն` հյուսված միայն լույսից, բայց և անասուններ էլ չեն, որոնց պետք է քշել նախրատեղ:
Վ. Գ. Կորոլենկո
Երբեք ուրիշներին մի՛ անհանգստացրու այն բանի համար, ինչ ինքդ էլ կարող ես անել:
Լ. Ն. Տոլստոյ
Հափշտակել ուրիշի հաճույքը, հետամուտ լինելով քոնին, արդարացի չէ:
Թոմաս Մոր
Հաճախ ավելի կարճատև և օգտակար է, որ ինքդ հարմարվես ուրիշներին, քան ուրիշներին ստիպես հարմարվել քեզ:
Ժ. Լաբրյուեր
Բոլոր հարաբերություններում մարդը մարդուն անհրաժեշտ է:
Տ. Գ. Շևչենկո
Շատ բան չունենալով էլ մարդ կարող է յոլա գնալ, միայն` ոչ առանց մարդու:
Օ. Բալզակ
Երկու մարդ կարող են միմյանց փրկել այնտեղ, որտեղ մեկը կործանվում է:
Օ. Բալզակ
Մարդն ստեղծված է հասարակության համար: Նա ընդունակ չէ և քաջություն չունի ապրել միայնակ:
Ու. Բլեքսթոուն
Մարդը չի կարող ապրել մենության մեջ, նրան հարկավոր է հասարակություն:
Ի. Գյոթե
Մարդն իր բնույթով հասարակական էակ է:
Արիստոտել
Մարդն իրեն ճանաչելու ընդունակ է միայն մարդկանց մեջ:
Ի. Գյոթե
Ապրում ես, ըստ էության, այն ժամանակ, երբ օգտվում ես ուրիշների բարեհաճությունից:
Ի. Գյոթե
Նա, ով երևակայում է, որ կարող է յոլա գնալ առանց ուրիշ մարդկանց, խիստ սխալվում է, բայց նա, ով երևակայում է, թե առանց իրեն մարդիկ չեն կարող յոլա գնալ, էլ ավելի է սխալվում:
Ֆ. Լարոշֆուկո
Հիրավի մեծ են նրանք, ում սիրտը խփում է բոլորի համար:
Ռ. Ռոլան
Հոյակապ պաշտոն է մարդ լինելն աշխարհում:
Մ. Գորկի
Անհնար է միշտ լինել հերոս, բայց միշտ կարելի է մարդ մնալ:
Ի. Գյոթե
Մարդուն յուրակատուկ է ոչ միայն խոնարհվել մեծի առջև, այլև ձգտել գերազանցել նրան:
Վ. Ի. Մուխին
Ասել, թե բարոյական իդեալները բնածին են կամ բնազդի արդյունք, դա նույնն է պնդել, թե իբր մարդն ընդունակ է կարդալ` դեռևս չիմանալով այբուբենի տառերը:
Պ. Հոլբախ
Բարոյական կանոները կարիք ունեն ապացույցների, հետևաբար, դրանք բնածին չեն:
Ջ. Լոկ
Մարդիկ ոչ թե ծնվում, այլ դառնում են այն, ինչ որ կան:
Կ. Հելվեցիուս
Կյանքն անվերջանալի կատարելագործում է: Իրեն կատարյալ համարել, նշանակում է սպանել իրեն:
Ֆ. Գեբել
Իրենից դժգոհ լինելը խելացի կյանքի անհրաժեշտ պայմանն է: Միայն այդ դժգոհությունն է մղում աշխատելու իր վրա:
Լ. Ն. Տոլստոյ
Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է:
Խոսե Մարտի
Քեզ վրա կարգիր հարյուր ուսուցիչ` նրանք անզոր դուրս կգան, եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել և ինքդ պահանջել քեզանից:
Վ. Ա. Սուխոմլինսկի
Բարքերն ավելի հեշտությամբ փչանում է, քան ուղղվում:
Լ. Վովենարգ
Բոլոր ասույթներում հարկ է լինում ճշմարտությունը որոշ չափով զոհաբերել հակիրճությանը:
Ս. Ջոնսոն
Բառերը պատկանում են դարին, իսկ մտքերը` դարերին:
Ն. Մ. Կարամզին
Կարճ մտքերը նրանով են լավ, որ լուրջ ընթերցողին ստիպում են ինքնուրույն մտածել:
Լ. Ն. Տոլստոյ
Հաճախ ես լսում, որ երիտասարդությունն ասում է` ես չեմ ցանկանում ապրել ուրիշի խելքով, ես ինքս կկշռադատեմ: Բայց ինչու՞ կշռադատես կշռադատվածը: Վերցրու՛ պատրաստին և առա՛ջ անցիր: Դրանում է մարդկության ուժը:
Լ. Ն. Տոլստոյ
Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ` չդիմելով ոչ ոքի:
Ֆ. Լամոտ լե Վայե
Հայրենիքի համար արված է ոչ բավականաչափ, եթե ամեն ինչ չի արված:
Մ. Ռոբեսպիեր
Ով չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող:
Ջ. Բայրոն
Որտեղ չկա շահերի ընդհանրություն, այնտեղ չի կարող լինել նպատակների միասնություն` չխոսելով արդեն գործողությունների միասնության մասին:
Ֆ. Էնգելս
Ուրիշ ժողովրդի ստրկացնող ժողովուրդը կռում է իր սեփական շղթաները:
Կ. Մարքս
Որքա՜ն ահավոր կարող է լինել բանականությունը, եթե նա չի ծառայում մարդուն:
Սոֆոկլես
Քաղաքակրթությունը` այդ բառի իսկական իմաստով, ոչ թե պահանջմունքների բազմապատկման մեջ է, այլ սեփական ցանկությունների ազատ ու լավ կշռադատված սահմանափակման մեջ:
Մ. Գանդի
Մասնավոր բարոյականությունը միշտ կախման մեջ է հասարակականից:
Տ. Ն. Գրանովսկի
Սկզբում սովորիր բարի բարքեր, իսկ հետո` իմաստություն, քանի որ առանց առաջինների դժվար է սովորել վերջինը:
Սենեկա
Բարոյականության մեջ ուղիղ գիծը, ինչպես և մաթեմատիկայում, ամենակարճ ուղին է:
Մ. Էջվորտ
Բավական չէ՞ ճամարտակել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մարդը. ժամանակն է մարդ դառնալ:
Մարկոս Ավրելիոս
Մենք այն բանի համար չենք դատողություններ անում, որ իմանանք, թե ինչ է առաքինությունը, այլ նրա համար, որ դառնանք լավ մարդիկ:
Արիստոտել
Առաքինության մասին լավ դատողություններ անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի:
Արիստոտել
Հանցավոր ցանկությունները դժբախտության գագաթնակետն են: Ավելի լավ է չստանալ այն, ինչ ցանկանում ես, քան հասնել այն բանին, ինչը հանցավոր է ցանկանում:
Ցիցերոն
Եթե նույնիսկ դու մեն-մենակ ես, ոչ մի վատ բան մի՛ խոսիր և մի՛ արա: Սովորի՛ր ավելի շուտ ամաչել ինքդ քեզնից, քան ուրիշներից:
Դեմոկրիտ
Բարոյականությունը պետք է լինի բնավորության մեջ:
Ի. Կանտ
Կան մարդիկ, որոնք բարոյականությանն այնպես են վերաբերում, ինչպես որոշ ճարտարապետներ տներին` առաջին պլան է մղվում հարմարավետությունը:
Լ. Վովենարգ
Այնտեղ, ուր մեծ չէ բարոյական կերպարը, չկա մեծ մարդ:
Ռ. Ռոլան
Հնարավոր չէ հաճելի ապրել` չապրելով խելացի, բարոյական ու արդարացի, և, ընդհակառակն, հնարավոր չէ ապրել խելացի, բարոյական ու արդարացի` չապրելով հաճելի:
Էպիկուր
Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ:
Կանտ
Իշխանությունը միշտ իր հետ մենություն է բերում:
Ֆիլիպ Մակեդոնացի
Երբ արդարությունը վերանում է, չի մնում կյանքին իմաստ հաղորդող և ոչ մի բան:
Կանտ
Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ:
Կարլոս Սլիմ Էլու
Հիանալին դա մի այնպիսի բան է, որը պատկանում է միայն ճաշակին:
Կանտ
Մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքն մեծ ամենամեծ արժեքն ունի:
Կանտ
Բնության զարգացումը հոգու զարգացումն է, բարձրանալն է անգիտակցականից դեպի գիտակցականը:
Շելլինգ
Վարվի՛ր այնպես, որ մարդը քեզ համար լինի նպատակ, այլ ոչ թե միջոց:
Կանտ
Շատերի նկատմաբ ամենախելացի եզրահանգումը հետևյալն է. «Փոխել նրան ես չեմ կարող, ուստի կաշխատեմ օգտագործել նրան»:
Շոպենհաուեր
Աստված ընդամենը մարդու վաղվա էությունն է այսօր:
Վ. Բունիաթյան
Պարապ կյանքը մաքուր լինել չի կարող: Մանավանդ այն ժամանակ, երբ քեզ համար ուրիշն է աշխատում:
Ա. Պ. Չեխով
...Ավելի լավ է ձեռք քաշելուց ձեռք քաշեմ:
Օմար Խայամ
Միակ ճշմարտությունն այն է, որ չկա ճշմարտություն: Մինչ դու կապացուցես քո գտած ճշմարտությունը, նա արդեն չի լինի:
Վ. Բունիաթյան
Իմաստունը հիմարից տարբերվում է միայն նրանով, որ իմաստունը գիտե, որ ինքը ոչինչ չգիտե, իսկ հիմարը դա չգիտե:
Հին արևելյան իմաստություն
Ամբողջ բարոյականության հիմքը կարեկցանքն է:
Շոպենհաուեր
Իմաստունը վիրավորանքների վրա ուշադրություն չի դարձնում:
Դիոգենես
Կյանքը շարժում է:
Արիստոտել
Խելքի այն մակարդակը, որն անհրաժեշտ է, որպեսզի դիմացինը մեզ դուր գա, բավականին լավ չափիչ է հանդիսանում մեր սեփական խելքի մակարդակի չափման համար:
Հելվեցիուս
Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն:
Ֆ. Նիցշե
Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:
Լառոշ‎ֆուկո
Մահը շատ մոտ է, որպեսզի հնարավոր լինի չվախենալ կյանքից:
Ֆ. Նիցշե
Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ներել:
Ֆ. Նիցշե
Խիզախներին ճակատագիրն է օգնում:
Վերգիլիոս
Ես մտածում եմ, հետևաբար կամ:
Դեկարտ
Նրանք, ովքեր մինչ այս ամենից շատն են սիրել մարդուն, միշտ նրան ամենամեծ ցավն են պատճառել. բոլոր սիրահարների նման նրանք նրանից անհնարինն են պահանջել:
Ֆ. Նիցշե
Ոչխարների հոտի մեջ ոչ մի լավ բան չկա, եթե նույնիսկ այն վազում է քո ետևից:
Ֆ. Նիցշե
Ամեն մարդ էլ սխալվում է, բայց միայն հիմարն է պնդում իր սխալը:
Ցիցերոն
Խաղաղություն ես ուզում, պատրաստվի’ր պատերազմի:
լատինական ասացվածք
Նա, ով լողում է առանց ուղղությունը փոխելու, ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից այնտեղ, որտեղից սկսել էր:
ճապոնական ասացվածք
Անմաքուր խիղճը դա հարկ է, որը մարդկանց վրա դրեց մաքուր խղճի հայտնագործությունը:
Ֆ. Նիցշե

25 дек. 2011 г.

Էհ՜ գուգլ գուգլ...

Google translate-ը կարծես թե ուզում է այնպես անել, որ հայերիս մեջ հարց առաջանա՝ Վիտամին Ակումբ թե՞ Գուգլ թրանսլեյթ:

21 дек. 2011 г.

Եկեք «խաբենք» օդնոկլասնիկիին...

Երևի օդնոկլասնիկիի բոլոր օգտատերերը հանդիպած կլինեն նման «տհաճ» հաղորդագրության, որը տեսնում էք այս նկարում: Բոլոր ակտիվ զրուցողներն էլ նիարդայնանում են, որ գրած նամակը չուղարկած կամ ստացած նամակը չկարդացած հայտնվում են նման իրավիճակում և չեն կարողանում նույնիսկ զրուցակցին հաջողություն մաղթել: Շտապում եմ ձեզ տեղեկացնել որ, օդնոկլասնիկիին կարող էք «խաբել» և կայքի փակումից հետո, մոտ 1-ից 2 րոպե օգտվել կայքից, համենայնդեպս կհասցնեք գոնե ցտեսություն ասել զրուցակցին: Դրա համար բարդ հնարքների տիրապետել հարկավոր չէ, պարզապես պետք է կարողանաք որքան հնարավոր է արագ գրել: Հենց տեսնում էք նման հայտարարություն, անմիջապես ձեր դիտարկչում(browser) բացում էք նոր էջ և հավաքում կայքի բջջային տարբերակի հասցեն՝ m.odnoklassniki.ru, այնուհետև շտապ գրում էք ձեր լոգինն ու գաղտնաբառը և մուտք գործում կայք: Վերջ դուք ունեք 1-ից 2 րոպե ձեր նամակը գրելու, ստացած նամակը կարդալու և ձեզ զրուցակցին ցտեսություն ասելու համար: Սկզբում փակվում է գլխավոր կայքը, իսկ մեկ-երկու րոպե հետո նոր բջջայինները, լինում է դեպք երբ wap.odnoklassniki.ru-ն մի քանի վարկյան ուշ է փակվում m.-ից, բայց չեմ կարծում թե դա ձեզ օգնի, որովհետև m.-ը ավելի կատարելագործված տարբերակն է և ավելի հեշտ է օգտվել այս տարբերակից:

20 дек. 2011 г.

Էկրանի ամանորյա գեղեցիկ նկարներ «ԿոկաԿոլա»-յի երկրպագուների համար




odnoklassniki.ru-ն կրկին արգելում է...

Օդնոկլասնիկին կրկին արգելում է դնել այնպիսի գլխավոր նկարներ, որտեղ չի երևում օգտատիրոջ դեմքը, բայց այս անգամ կայքը չի փակի օգտատերերի նկարները, այլ կզգուշացնի, որ այդ նկարում օգտատիրոջ ընկերները և մյուս օգտատերերը չեն կարող տեսնել և ճանաչել նրան: Արդեն իսկ բեռնված այդպիսի նկարները դեռ չեն ջնջվի կայքից, սակայն նրանց տակ կարգելվի թողնել մեկնաբանություններ և բնականաբար չի թույլատրվի այդ նկարը դարձնել գլխավոր:

Այսպիսով օգտատերերը կդաթարեն «լսել» այնպիսի մեկնաբանություններ ինչպիսիք են՝ ձեր նկարը փակվել է այսինչ պատճառով կամ դուք  կարող էք այս նկարը պահել միայն ֆոտոալբոմներում:

Այսօր նկատեցի, որ օդնոկլասնիկիի անվտանգության մակարդակը բավականին բարձրացել է: Կայքում գտել էի մի խաղ, որում կար վիրուս, քիչ ժամանակ անց այդ խաղը արդեն իսկ հեռացված էր կայքից: Ուրախ եմ ադմինիստրատորների նման ուշադրության համար, կարծում եմ կայքը կատարելագործվում է:

17 дек. 2011 г.

Դօրիանի հոգու մերկապարը «կիսաբաց լուսամուտներ»-ում

Երեք տարի համացանցում գերհայտնի դարձած ժամանակակից հայ գրողն առաջին անգամ երևում է կադրում ու բացահայտում իր անձը: Նա պատմում է իր կյանքի սկանդալային մանրամասներն ու վնասազերծում բոլոր գաղտնիքները: Դիտենք «Կիսաբաց Լուսամուտներ»-ի պատրաստած տեսանյութը միասին՝ առանց մեկնաբանության:


Հաղորդման պատրաստած այլ տեսանյութերը կարող էք դիտել սեղմելով այստեղ:

15 дек. 2011 г.

Նոր հասցե՝ www.makshblog.ru

Բարև ձեզ հարգելի այցելուներ, ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այժմ կարող էք այցելել ՄԱԿՇԲԼՈԳ նոր հասցեով՝ www.makshblog.ru : Գործում են նաև բլոգի հին հասցեները՝ www.makshblog.tk և www.makshblog.blogspot.com :

Հարգանքներով ՄԱԿՇ

Դու գիտեի՞ր...

  • Ղազախստանը խոշորագույն պետությունն է, որը ելք չունի դեպի օվկիանոս:
  • Իրանի դրոշը պարունակում է ամենից շատ գրությունները: Այդ երկրի դրոշի վրա 22 անգամ կրկնվում է Ալլահ աքբար գրությունը:
  • Երկրագնդի ամենաբարձր լեռը գտնվում է Հավայան կղզիներում: Մաունա Կեա հրաբուխի ընդհանուր բարձրությունը կազմում է 10 040 մ, սակայն միայն 4245 մետրն է գտնվում ծովի մակարդակից բարձր:
  • Ավստրալիայում, կենգուրուները երեք անգամ ավելի շատ են, քան մարդիկ:
  • Նաուրուն ամենափոքր անկախ հանրապետությունն է երկրի վրա, ամենափոքր կղզային պետությունը, Եվրոպայից դուրս գտնվող ամենափոքր երկիրը և աշխարհի միակ հանրապետությունը, որը չունի պաշտոնական մայրաքաղաք:
  • Այսօրվա դրությամբ ամենաթանկ կղզին իսպանական Ֆերրադուրան է, որի գինը 39,7 միլլիոն դոլլար է` 6 հեկտարի համար:
  • Մեծ Հայքի հեթանոսական գլխավոր կենտրոնը Աշտիշատ ավանն էր, որը գտնվում էր Տարոնում, Արածանի գետի ափին: Այստեղ էին հայոց յոթ բագինները` Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին, Վահագնին նվիրված զոհասեղանները:
  • Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581 հազար: Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի:
  • Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի գերեզմանատանը կա 10 հազար խաչքար: Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի սկզբներին, երբ Նախիջևանն բռնակցվեց Ադրբեջանին: Մինչև 1998 թվականը խաչքարերի թիվը նավազել հասել էր 6 հազարի: Մինչև 2002 թվականը դրանց թիվը հասավ 3 հազարի: Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին շինարարական մեքենաներով, և գերեզմանատունը հավասարեցվեց հողին:
  • Որ առաջին հայը, ով բնակություն է հաստատել Ամերիկայում Մարտին անունով նոր Ջուղայեցի էր (1618 թ.)։
  • Որ 17-րդ դարում Ինդոնեզիայի Ճավա կղզում 2000 հայ էր ապրում:
  • Որ 33 տարեկանում Խաչատուր Աբովյանը գրել է «Վերք Հայաստանի» վեպը, Հովհաննես Թումանյանն ավարտել է «Անուշ» պոեմի երկրորդ տարբերակը, Ավետիք Իսահակյանը գրել է «Աբու-Լալա Մահարի» պոեմը, Պարույր Սևակը սկսել է «Անլռելի Զանգակատուն» պոեմը:

9 дек. 2011 г.

Լուրջ հումոր համացանցում

Հարգելի այցելուներ, ձեզ եմ ներկայացնում հետաքրքիր, ինչ որ տեղ նաև զավեշտալի կայքերի մի ցուցակ: Ներկայացված կայքերը գործող և գրանցված են, չեն պատկանում «որոնողական», վաճառվող հասցե ունեցող և միջնորդ հանդիսացող կայքերի շարքին: Հետագայում էլի կներկայացնեմ նմանատիպ ցուցակ նոր կայքերով:

http://www.xoz.org/
http://www.tarakan.com/
http://www.bloj.ru/
http://www.debil.org/
http://www.tapor.tk/
http://www.lox.com/
http://www.kacin.com/
http://www.kov.com/
http://www.gerezman.am/
http://www.urag.net/
http://qyartu.com/
http://www.tufta.net/
http://www.gij.com/
http://www.avaz.org/
http://www.chpl.tv/

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բլոգը պատասխանատվություն Չի կրում վերոհիշյալ ցուցակում ներկայացված կայքերի բովանդակության համար: 


8 дек. 2011 г.

Նոր տրամադրություն ՄԱԿՇԲԼՈԳ-ում

Այսօր որոշեցի փոխել բլոգի դիզայնը, կարծում եմ այս համեմատած ավելի վառ և նոր դիզայնը կապահովի ձեր բարձր տրամադրությունը և հաճելի կդարձնի բլոգում նյութեր ընթերցելը: Բարի գալուստ նոր տեսքով ՄԱԿՇԲԼՈԳ և բարի ժամանց ձեզ հարգելի այցելուներ:

Հարգանքներով՝ ՄԱԿՇ

3 дек. 2011 г.

Ավարտվեց ArmNet Awards 2011-ը

Այսօր՝ ժամը 18:00-ին ավարտվեց նոյեմբերի 28-ին, ժամը 00:00-ին սկսված ArmNet Awards 2011 մրցանակաբաշխության՝ «Ժողովրդական ընտրություն» մրցանակի քվեարկությունը: Հավաքելով 1259 ձայն հաղթեց www.newsinfo.am-ը իր ետևում թողնելով 1103 ձայն հավաքած  www.taxist.am-ին և 661 ձայն հավաքած www.success.am-ին: Ստորև ձեզ եմ ներկայացնում աղուսյակում մնացած 12 տեղերը զբաղեցրած կայքերի ցուցակը ըստ քվեարկության արդյունքների՝

http://www.newsinfo.am                                             1259  ձայն
http://www.taxist.am                                                  1103  ձայն
http://www.success.am                                              661  ձայն
http://www.e-armenians.com                                      493  ձայն
http://www.tvcuyc.am                                                 327  ձայն
http://www.realmadrid.am                                           296  ձայն
http://www.alma.ashot.am                                          191  ձայն
http://www.wap.taxist.am                                           185  ձայն
http://www.jasmena-gold11.blogspot.com/                   171  ձայն
http://www.Marina.am                                                169  ձայն
http://www.civilnet.tv                                                  153  ձայն
http://www.verjinlurer.am                                            138  ձայն
http://www.armcomedy.com                                       117  ձայն
http://www.itbusinessarmenia.com/                             106  ձայն
http://www.hovoblog.wordpress.com                            103  ձայն

«Դիզայն և Հարմարավետություն» անվանակարգում հաղթեց Armenianmonuments.org կայքը:
«Տարվա Նորարարություն» անվանակարգում հաղթեց annoisy.org կայքը:
«Տարվա լավագույն Տեխնիկական կատարում» անվանակարգում հաղթեց yerevanguide.am-ը:
«Լավագույն բովանդակություն» անվանակարգում հաղթեց genocide-museum.am-ը:
«Տարվա առաջընթաց»-ում հաղթեց parliamentmonitoring.am-ը:
Երկու հատուկ անվանակարգերը շնորհվեցին granish.org և publicdata.am-ին:
Օրանժ Արմենիա ընկերության կողմից սահմանված մրցանակը՝ «Լավագույն Մոբայլ Լուծում»-ը շնորհվեց m.lragir.am-ին:
Armnet Awards 2011-ի «Գլխավոր մրցանակ»-ը շնորհվեց Հայաստանի խորհրդարանի մոնիթորինգի կայքին՝ parliamentmonitoring.am-ին:

1 дек. 2011 г.

5000-ից այն կողմ...

Հարգելի այցելուներ, շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՄԱԿՇԲԼՈԳ-ի էջադիտումների քանակը հատեց 5000-ի սահմանը: Շարունակեք այցելել ՄԱԿՇԲԼՈԳ և ակտիվ եղեք:

Հարգանքներով՝ ՄԱԿՇ