28 дек. 2011 г.

youtube-ում ձյուն է գալիս...

Ինչպես գրեթե բոլոր կայքերը, youtube.com-ը նույնպես ստացավ տոնական տեսք: Այժմ  youtube.com կայքում տեսանյութեր դիտելիս կարող էք օգտվել նոր գեղեցիկ հավելումից, որի շնորհիվ տեսանյութի վրա ձյուն կգա՝


ձյունը միացնելու կամ անջատելու համար սեղմեք նկարում ցույց տրվող ձյան փաթիլի վրա:

«տոնական պատրաստությունից» ետ չմնաց նաև odnoklassniki.ru-ն՝

Իմաստուն խոսքեր

Մարդու համար աշխարհում չկա ավելի հետաքրքիր բան, քան մարդիկ:
Վ. Հումբոլդա
Ամենադեմոկրատական ուսմունքներից առաջինն այն է, որ բոլոր մարդիկ հետաքրքիր են:
Հ. Չեստերտոն
Յուրաքանչյուր մարդ մի ամբողջ հատոր է, եթե միայն դուք գիտեք, թե ինչպես կարդալ այն:
Ու. Չենինգ
Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան:
Մ. Գորկի
Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով:
Ժ. Լաբրյուեր
Մարդիկ երբեք չեն լինում ո՛չ չափազանց լավ, ո՛չ չափազանց վատ:
Ֆ. Լարոշֆուկո
Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ ամենօրյա գործերի:
Բ. Պասկալ
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:
Լ. Ֆոյերբախ
Մարդկանց փոխելու համար հարկավոր է սիրել նրանց: Նրանց վրա ներգործելը համամասնական է նրանց նկատմամբ սիրուն:
Ի. Պեստալոցցի
Որևէ մեկի հատկանիշը գնահատելու համար հարկավոր է այդ հատկանիշի որոշ մասն ունենալ նաև իր մեջ:
Վ. Շեքսպիր
Միայն այն ժամանակ մարդ կդառնաս, երբ սովորես ուրիշի մեջ տեսնել մարդուն:
Ա. Ն. Ռադիշչև
Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին:
Ի. Գյոթե
Ամեն մարդ տարբերվում է ուրիշից և օր-օրի տարբերվում է իրենից:
Ա. Պոպ
Մարդ ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրիգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև:
Բ. Պասկալ
Ուրիշներին հարգելը առիթ է տալիս հարգել ինքն իրեն:
Ռ. Դեկարտ
Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց:
Վ. Ա. Սուխոմլինսկի
Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով, թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա, քան լավ:
Մ. Գորկի
Ով ոչ ոքի չի սիրում, նրան, ինձ թվում է, նույնպես ոչ ոք չի սիրում:
Դեմոկրիտ
Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս:
Ֆ. Լարոշֆուկո
Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Ֆ. Լարոշֆուկո
Շրջապատի մարդկանց համար հաճախ բեռ են լինում նրանք, ովքեր գտնում են, թե իրենք ոչ ոքի չեն կարող բեռ լինել:
Ֆ. Լարոշֆուկո
Ուրիշների անկատարելությունը հանդուրժել կարողանալը բարձրագույն արժանիքի նշան է:
Հ. Վինքլեր
Մեծ հոգիների տաղանդը ուրիշ մարդկանց մեջ մեծությունը ճանաչելն է:
Ն. Մ. Կարամզին
Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա “խոզ է”, ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա:
Մ. Գորկի
Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ:
Մարկ Տվեն
Քեզ խրախուսելու լավագույն ձևը որևէ մեկին խրախուսելն է:
Մարկ Տվեն
Նրանք, ովքեր ժլատ են գովասանքներում, աղքատ են արժանիքներով:
Պլուտարքոս
Եթե ձեզ ոչ ոք չի սիրում, հավատացած եղեք, որ դա ձեր մեղքն է:
Ֆ. Դոդրիջ
Անհնար է նվաստացնել մարդուն` չնվաստանալով նրա հետ միասին:
Բ. Վաշինգտոն
Ով ստորացնում է շրջապատի մարդկանց, նա ինքը երբեք մեծ չի լինի:
Ի. Զայմե
Մարդիկ հրեշտակներ չեն` հյուսված միայն լույսից, բայց և անասուններ էլ չեն, որոնց պետք է քշել նախրատեղ:
Վ. Գ. Կորոլենկո
Երբեք ուրիշներին մի՛ անհանգստացրու այն բանի համար, ինչ ինքդ էլ կարող ես անել:
Լ. Ն. Տոլստոյ
Հափշտակել ուրիշի հաճույքը, հետամուտ լինելով քոնին, արդարացի չէ:
Թոմաս Մոր
Հաճախ ավելի կարճատև և օգտակար է, որ ինքդ հարմարվես ուրիշներին, քան ուրիշներին ստիպես հարմարվել քեզ:
Ժ. Լաբրյուեր
Բոլոր հարաբերություններում մարդը մարդուն անհրաժեշտ է:
Տ. Գ. Շևչենկո
Շատ բան չունենալով էլ մարդ կարող է յոլա գնալ, միայն` ոչ առանց մարդու:
Օ. Բալզակ
Երկու մարդ կարող են միմյանց փրկել այնտեղ, որտեղ մեկը կործանվում է:
Օ. Բալզակ
Մարդն ստեղծված է հասարակության համար: Նա ընդունակ չէ և քաջություն չունի ապրել միայնակ:
Ու. Բլեքսթոուն
Մարդը չի կարող ապրել մենության մեջ, նրան հարկավոր է հասարակություն:
Ի. Գյոթե
Մարդն իր բնույթով հասարակական էակ է:
Արիստոտել
Մարդն իրեն ճանաչելու ընդունակ է միայն մարդկանց մեջ:
Ի. Գյոթե
Ապրում ես, ըստ էության, այն ժամանակ, երբ օգտվում ես ուրիշների բարեհաճությունից:
Ի. Գյոթե
Նա, ով երևակայում է, որ կարող է յոլա գնալ առանց ուրիշ մարդկանց, խիստ սխալվում է, բայց նա, ով երևակայում է, թե առանց իրեն մարդիկ չեն կարող յոլա գնալ, էլ ավելի է սխալվում:
Ֆ. Լարոշֆուկո
Հիրավի մեծ են նրանք, ում սիրտը խփում է բոլորի համար:
Ռ. Ռոլան
Հոյակապ պաշտոն է մարդ լինելն աշխարհում:
Մ. Գորկի
Անհնար է միշտ լինել հերոս, բայց միշտ կարելի է մարդ մնալ:
Ի. Գյոթե
Մարդուն յուրակատուկ է ոչ միայն խոնարհվել մեծի առջև, այլև ձգտել գերազանցել նրան:
Վ. Ի. Մուխին
Ասել, թե բարոյական իդեալները բնածին են կամ բնազդի արդյունք, դա նույնն է պնդել, թե իբր մարդն ընդունակ է կարդալ` դեռևս չիմանալով այբուբենի տառերը:
Պ. Հոլբախ
Բարոյական կանոները կարիք ունեն ապացույցների, հետևաբար, դրանք բնածին չեն:
Ջ. Լոկ
Մարդիկ ոչ թե ծնվում, այլ դառնում են այն, ինչ որ կան:
Կ. Հելվեցիուս
Կյանքն անվերջանալի կատարելագործում է: Իրեն կատարյալ համարել, նշանակում է սպանել իրեն:
Ֆ. Գեբել
Իրենից դժգոհ լինելը խելացի կյանքի անհրաժեշտ պայմանն է: Միայն այդ դժգոհությունն է մղում աշխատելու իր վրա:
Լ. Ն. Տոլստոյ
Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է:
Խոսե Մարտի
Քեզ վրա կարգիր հարյուր ուսուցիչ` նրանք անզոր դուրս կգան, եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել և ինքդ պահանջել քեզանից:
Վ. Ա. Սուխոմլինսկի
Բարքերն ավելի հեշտությամբ փչանում է, քան ուղղվում:
Լ. Վովենարգ
Բոլոր ասույթներում հարկ է լինում ճշմարտությունը որոշ չափով զոհաբերել հակիրճությանը:
Ս. Ջոնսոն
Բառերը պատկանում են դարին, իսկ մտքերը` դարերին:
Ն. Մ. Կարամզին
Կարճ մտքերը նրանով են լավ, որ լուրջ ընթերցողին ստիպում են ինքնուրույն մտածել:
Լ. Ն. Տոլստոյ
Հաճախ ես լսում, որ երիտասարդությունն ասում է` ես չեմ ցանկանում ապրել ուրիշի խելքով, ես ինքս կկշռադատեմ: Բայց ինչու՞ կշռադատես կշռադատվածը: Վերցրու՛ պատրաստին և առա՛ջ անցիր: Դրանում է մարդկության ուժը:
Լ. Ն. Տոլստոյ
Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ` չդիմելով ոչ ոքի:
Ֆ. Լամոտ լե Վայե
Հայրենիքի համար արված է ոչ բավականաչափ, եթե ամեն ինչ չի արված:
Մ. Ռոբեսպիեր
Ով չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող:
Ջ. Բայրոն
Որտեղ չկա շահերի ընդհանրություն, այնտեղ չի կարող լինել նպատակների միասնություն` չխոսելով արդեն գործողությունների միասնության մասին:
Ֆ. Էնգելս
Ուրիշ ժողովրդի ստրկացնող ժողովուրդը կռում է իր սեփական շղթաները:
Կ. Մարքս
Որքա՜ն ահավոր կարող է լինել բանականությունը, եթե նա չի ծառայում մարդուն:
Սոֆոկլես
Քաղաքակրթությունը` այդ բառի իսկական իմաստով, ոչ թե պահանջմունքների բազմապատկման մեջ է, այլ սեփական ցանկությունների ազատ ու լավ կշռադատված սահմանափակման մեջ:
Մ. Գանդի
Մասնավոր բարոյականությունը միշտ կախման մեջ է հասարակականից:
Տ. Ն. Գրանովսկի
Սկզբում սովորիր բարի բարքեր, իսկ հետո` իմաստություն, քանի որ առանց առաջինների դժվար է սովորել վերջինը:
Սենեկա
Բարոյականության մեջ ուղիղ գիծը, ինչպես և մաթեմատիկայում, ամենակարճ ուղին է:
Մ. Էջվորտ
Բավական չէ՞ ճամարտակել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մարդը. ժամանակն է մարդ դառնալ:
Մարկոս Ավրելիոս
Մենք այն բանի համար չենք դատողություններ անում, որ իմանանք, թե ինչ է առաքինությունը, այլ նրա համար, որ դառնանք լավ մարդիկ:
Արիստոտել
Առաքինության մասին լավ դատողություններ անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի:
Արիստոտել
Հանցավոր ցանկությունները դժբախտության գագաթնակետն են: Ավելի լավ է չստանալ այն, ինչ ցանկանում ես, քան հասնել այն բանին, ինչը հանցավոր է ցանկանում:
Ցիցերոն
Եթե նույնիսկ դու մեն-մենակ ես, ոչ մի վատ բան մի՛ խոսիր և մի՛ արա: Սովորի՛ր ավելի շուտ ամաչել ինքդ քեզնից, քան ուրիշներից:
Դեմոկրիտ
Բարոյականությունը պետք է լինի բնավորության մեջ:
Ի. Կանտ
Կան մարդիկ, որոնք բարոյականությանն այնպես են վերաբերում, ինչպես որոշ ճարտարապետներ տներին` առաջին պլան է մղվում հարմարավետությունը:
Լ. Վովենարգ
Այնտեղ, ուր մեծ չէ բարոյական կերպարը, չկա մեծ մարդ:
Ռ. Ռոլան
Հնարավոր չէ հաճելի ապրել` չապրելով խելացի, բարոյական ու արդարացի, և, ընդհակառակն, հնարավոր չէ ապրել խելացի, բարոյական ու արդարացի` չապրելով հաճելի:
Էպիկուր
Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ:
Կանտ
Իշխանությունը միշտ իր հետ մենություն է բերում:
Ֆիլիպ Մակեդոնացի
Երբ արդարությունը վերանում է, չի մնում կյանքին իմաստ հաղորդող և ոչ մի բան:
Կանտ
Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ:
Կարլոս Սլիմ Էլու
Հիանալին դա մի այնպիսի բան է, որը պատկանում է միայն ճաշակին:
Կանտ
Մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքն մեծ ամենամեծ արժեքն ունի:
Կանտ
Բնության զարգացումը հոգու զարգացումն է, բարձրանալն է անգիտակցականից դեպի գիտակցականը:
Շելլինգ
Վարվի՛ր այնպես, որ մարդը քեզ համար լինի նպատակ, այլ ոչ թե միջոց:
Կանտ
Շատերի նկատմաբ ամենախելացի եզրահանգումը հետևյալն է. «Փոխել նրան ես չեմ կարող, ուստի կաշխատեմ օգտագործել նրան»:
Շոպենհաուեր
Աստված ընդամենը մարդու վաղվա էությունն է այսօր:
Վ. Բունիաթյան
Պարապ կյանքը մաքուր լինել չի կարող: Մանավանդ այն ժամանակ, երբ քեզ համար ուրիշն է աշխատում:
Ա. Պ. Չեխով
...Ավելի լավ է ձեռք քաշելուց ձեռք քաշեմ:
Օմար Խայամ
Միակ ճշմարտությունն այն է, որ չկա ճշմարտություն: Մինչ դու կապացուցես քո գտած ճշմարտությունը, նա արդեն չի լինի:
Վ. Բունիաթյան
Իմաստունը հիմարից տարբերվում է միայն նրանով, որ իմաստունը գիտե, որ ինքը ոչինչ չգիտե, իսկ հիմարը դա չգիտե:
Հին արևելյան իմաստություն
Ամբողջ բարոյականության հիմքը կարեկցանքն է:
Շոպենհաուեր
Իմաստունը վիրավորանքների վրա ուշադրություն չի դարձնում:
Դիոգենես
Կյանքը շարժում է:
Արիստոտել
Խելքի այն մակարդակը, որն անհրաժեշտ է, որպեսզի դիմացինը մեզ դուր գա, բավականին լավ չափիչ է հանդիսանում մեր սեփական խելքի մակարդակի չափման համար:
Հելվեցիուս
Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն:
Ֆ. Նիցշե
Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:
Լառոշ‎ֆուկո
Մահը շատ մոտ է, որպեսզի հնարավոր լինի չվախենալ կյանքից:
Ֆ. Նիցշե
Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ներել:
Ֆ. Նիցշե
Խիզախներին ճակատագիրն է օգնում:
Վերգիլիոս
Ես մտածում եմ, հետևաբար կամ:
Դեկարտ
Նրանք, ովքեր մինչ այս ամենից շատն են սիրել մարդուն, միշտ նրան ամենամեծ ցավն են պատճառել. բոլոր սիրահարների նման նրանք նրանից անհնարինն են պահանջել:
Ֆ. Նիցշե
Ոչխարների հոտի մեջ ոչ մի լավ բան չկա, եթե նույնիսկ այն վազում է քո ետևից:
Ֆ. Նիցշե
Ամեն մարդ էլ սխալվում է, բայց միայն հիմարն է պնդում իր սխալը:
Ցիցերոն
Խաղաղություն ես ուզում, պատրաստվի’ր պատերազմի:
լատինական ասացվածք
Նա, ով լողում է առանց ուղղությունը փոխելու, ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից այնտեղ, որտեղից սկսել էր:
ճապոնական ասացվածք
Անմաքուր խիղճը դա հարկ է, որը մարդկանց վրա դրեց մաքուր խղճի հայտնագործությունը:
Ֆ. Նիցշե

25 дек. 2011 г.

Էհ՜ գուգլ գուգլ...

Google translate-ը կարծես թե ուզում է այնպես անել, որ հայերիս մեջ հարց առաջանա՝ Վիտամին Ակումբ թե՞ Գուգլ թրանսլեյթ:

21 дек. 2011 г.

Եկեք «խաբենք» օդնոկլասնիկիին...

Երևի օդնոկլասնիկիի բոլոր օգտատերերը հանդիպած կլինեն նման «տհաճ» հաղորդագրության, որը տեսնում էք այս նկարում: Բոլոր ակտիվ զրուցողներն էլ նիարդայնանում են, որ գրած նամակը չուղարկած կամ ստացած նամակը չկարդացած հայտնվում են նման իրավիճակում և չեն կարողանում նույնիսկ զրուցակցին հաջողություն մաղթել: Շտապում եմ ձեզ տեղեկացնել որ, օդնոկլասնիկիին կարող էք «խաբել» և կայքի փակումից հետո, մոտ 1-ից 2 րոպե օգտվել կայքից, համենայնդեպս կհասցնեք գոնե ցտեսություն ասել զրուցակցին: Դրա համար բարդ հնարքների տիրապետել հարկավոր չէ, պարզապես պետք է կարողանաք որքան հնարավոր է արագ գրել: Հենց տեսնում էք նման հայտարարություն, անմիջապես ձեր դիտարկչում(browser) բացում էք նոր էջ և հավաքում կայքի բջջային տարբերակի հասցեն՝ m.odnoklassniki.ru, այնուհետև շտապ գրում էք ձեր լոգինն ու գաղտնաբառը և մուտք գործում կայք: Վերջ դուք ունեք 1-ից 2 րոպե ձեր նամակը գրելու, ստացած նամակը կարդալու և ձեզ զրուցակցին ցտեսություն ասելու համար: Սկզբում փակվում է գլխավոր կայքը, իսկ մեկ-երկու րոպե հետո նոր բջջայինները, լինում է դեպք երբ wap.odnoklassniki.ru-ն մի քանի վարկյան ուշ է փակվում m.-ից, բայց չեմ կարծում թե դա ձեզ օգնի, որովհետև m.-ը ավելի կատարելագործված տարբերակն է և ավելի հեշտ է օգտվել այս տարբերակից:

20 дек. 2011 г.

Էկրանի ամանորյա գեղեցիկ նկարներ «ԿոկաԿոլա»-յի երկրպագուների համար




odnoklassniki.ru-ն կրկին արգելում է...

Օդնոկլասնիկին կրկին արգելում է դնել այնպիսի գլխավոր նկարներ, որտեղ չի երևում օգտատիրոջ դեմքը, բայց այս անգամ կայքը չի փակի օգտատերերի նկարները, այլ կզգուշացնի, որ այդ նկարում օգտատիրոջ ընկերները և մյուս օգտատերերը չեն կարող տեսնել և ճանաչել նրան: Արդեն իսկ բեռնված այդպիսի նկարները դեռ չեն ջնջվի կայքից, սակայն նրանց տակ կարգելվի թողնել մեկնաբանություններ և բնականաբար չի թույլատրվի այդ նկարը դարձնել գլխավոր:

Այսպիսով օգտատերերը կդաթարեն «լսել» այնպիսի մեկնաբանություններ ինչպիսիք են՝ ձեր նկարը փակվել է այսինչ պատճառով կամ դուք  կարող էք այս նկարը պահել միայն ֆոտոալբոմներում:

Այսօր նկատեցի, որ օդնոկլասնիկիի անվտանգության մակարդակը բավականին բարձրացել է: Կայքում գտել էի մի խաղ, որում կար վիրուս, քիչ ժամանակ անց այդ խաղը արդեն իսկ հեռացված էր կայքից: Ուրախ եմ ադմինիստրատորների նման ուշադրության համար, կարծում եմ կայքը կատարելագործվում է:

17 дек. 2011 г.

Դօրիանի հոգու մերկապարը «կիսաբաց լուսամուտներ»-ում

Երեք տարի համացանցում գերհայտնի դարձած ժամանակակից հայ գրողն առաջին անգամ երևում է կադրում ու բացահայտում իր անձը: Նա պատմում է իր կյանքի սկանդալային մանրամասներն ու վնասազերծում բոլոր գաղտնիքները: Դիտենք «Կիսաբաց Լուսամուտներ»-ի պատրաստած տեսանյութը միասին՝ առանց մեկնաբանության:


Հաղորդման պատրաստած այլ տեսանյութերը կարող էք դիտել սեղմելով այստեղ:

15 дек. 2011 г.

Նոր հասցե՝ www.makshblog.ru

Բարև ձեզ հարգելի այցելուներ, ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այժմ կարող էք այցելել ՄԱԿՇԲԼՈԳ նոր հասցեով՝ www.makshblog.ru : Գործում են նաև բլոգի հին հասցեները՝ www.makshblog.tk և www.makshblog.blogspot.com :

Հարգանքներով ՄԱԿՇ

Դու գիտեի՞ր...

  • Ղազախստանը խոշորագույն պետությունն է, որը ելք չունի դեպի օվկիանոս:
  • Իրանի դրոշը պարունակում է ամենից շատ գրությունները: Այդ երկրի դրոշի վրա 22 անգամ կրկնվում է Ալլահ աքբար գրությունը:
  • Երկրագնդի ամենաբարձր լեռը գտնվում է Հավայան կղզիներում: Մաունա Կեա հրաբուխի ընդհանուր բարձրությունը կազմում է 10 040 մ, սակայն միայն 4245 մետրն է գտնվում ծովի մակարդակից բարձր:
  • Ավստրալիայում, կենգուրուները երեք անգամ ավելի շատ են, քան մարդիկ:
  • Նաուրուն ամենափոքր անկախ հանրապետությունն է երկրի վրա, ամենափոքր կղզային պետությունը, Եվրոպայից դուրս գտնվող ամենափոքր երկիրը և աշխարհի միակ հանրապետությունը, որը չունի պաշտոնական մայրաքաղաք:
  • Այսօրվա դրությամբ ամենաթանկ կղզին իսպանական Ֆերրադուրան է, որի գինը 39,7 միլլիոն դոլլար է` 6 հեկտարի համար:
  • Մեծ Հայքի հեթանոսական գլխավոր կենտրոնը Աշտիշատ ավանն էր, որը գտնվում էր Տարոնում, Արածանի գետի ափին: Այստեղ էին հայոց յոթ բագինները` Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին, Վահագնին նվիրված զոհասեղանները:
  • Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581 հազար: Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի:
  • Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի գերեզմանատանը կա 10 հազար խաչքար: Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի սկզբներին, երբ Նախիջևանն բռնակցվեց Ադրբեջանին: Մինչև 1998 թվականը խաչքարերի թիվը նավազել հասել էր 6 հազարի: Մինչև 2002 թվականը դրանց թիվը հասավ 3 հազարի: Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին շինարարական մեքենաներով, և գերեզմանատունը հավասարեցվեց հողին:
  • Որ առաջին հայը, ով բնակություն է հաստատել Ամերիկայում Մարտին անունով նոր Ջուղայեցի էր (1618 թ.)։
  • Որ 17-րդ դարում Ինդոնեզիայի Ճավա կղզում 2000 հայ էր ապրում:
  • Որ 33 տարեկանում Խաչատուր Աբովյանը գրել է «Վերք Հայաստանի» վեպը, Հովհաննես Թումանյանն ավարտել է «Անուշ» պոեմի երկրորդ տարբերակը, Ավետիք Իսահակյանը գրել է «Աբու-Լալա Մահարի» պոեմը, Պարույր Սևակը սկսել է «Անլռելի Զանգակատուն» պոեմը:

9 дек. 2011 г.

Լուրջ հումոր համացանցում

Հարգելի այցելուներ, ձեզ եմ ներկայացնում հետաքրքիր, ինչ որ տեղ նաև զավեշտալի կայքերի մի ցուցակ: Ներկայացված կայքերը գործող և գրանցված են, չեն պատկանում «որոնողական», վաճառվող հասցե ունեցող և միջնորդ հանդիսացող կայքերի շարքին: Հետագայում էլի կներկայացնեմ նմանատիպ ցուցակ նոր կայքերով:

http://www.xoz.org/
http://www.tarakan.com/
http://www.bloj.ru/
http://www.debil.org/
http://www.tapor.tk/
http://www.lox.com/
http://www.kacin.com/
http://www.kov.com/
http://www.gerezman.am/
http://www.urag.net/
http://qyartu.com/
http://www.tufta.net/
http://www.gij.com/
http://www.avaz.org/
http://www.chpl.tv/

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բլոգը պատասխանատվություն Չի կրում վերոհիշյալ ցուցակում ներկայացված կայքերի բովանդակության համար: 


8 дек. 2011 г.

Նոր տրամադրություն ՄԱԿՇԲԼՈԳ-ում

Այսօր որոշեցի փոխել բլոգի դիզայնը, կարծում եմ այս համեմատած ավելի վառ և նոր դիզայնը կապահովի ձեր բարձր տրամադրությունը և հաճելի կդարձնի բլոգում նյութեր ընթերցելը: Բարի գալուստ նոր տեսքով ՄԱԿՇԲԼՈԳ և բարի ժամանց ձեզ հարգելի այցելուներ:

Հարգանքներով՝ ՄԱԿՇ

3 дек. 2011 г.

Ավարտվեց ArmNet Awards 2011-ը

Այսօր՝ ժամը 18:00-ին ավարտվեց նոյեմբերի 28-ին, ժամը 00:00-ին սկսված ArmNet Awards 2011 մրցանակաբաշխության՝ «Ժողովրդական ընտրություն» մրցանակի քվեարկությունը: Հավաքելով 1259 ձայն հաղթեց www.newsinfo.am-ը իր ետևում թողնելով 1103 ձայն հավաքած  www.taxist.am-ին և 661 ձայն հավաքած www.success.am-ին: Ստորև ձեզ եմ ներկայացնում աղուսյակում մնացած 12 տեղերը զբաղեցրած կայքերի ցուցակը ըստ քվեարկության արդյունքների՝

http://www.newsinfo.am                                             1259  ձայն
http://www.taxist.am                                                  1103  ձայն
http://www.success.am                                              661  ձայն
http://www.e-armenians.com                                      493  ձայն
http://www.tvcuyc.am                                                 327  ձայն
http://www.realmadrid.am                                           296  ձայն
http://www.alma.ashot.am                                          191  ձայն
http://www.wap.taxist.am                                           185  ձայն
http://www.jasmena-gold11.blogspot.com/                   171  ձայն
http://www.Marina.am                                                169  ձայն
http://www.civilnet.tv                                                  153  ձայն
http://www.verjinlurer.am                                            138  ձայն
http://www.armcomedy.com                                       117  ձայն
http://www.itbusinessarmenia.com/                             106  ձայն
http://www.hovoblog.wordpress.com                            103  ձայն

«Դիզայն և Հարմարավետություն» անվանակարգում հաղթեց Armenianmonuments.org կայքը:
«Տարվա Նորարարություն» անվանակարգում հաղթեց annoisy.org կայքը:
«Տարվա լավագույն Տեխնիկական կատարում» անվանակարգում հաղթեց yerevanguide.am-ը:
«Լավագույն բովանդակություն» անվանակարգում հաղթեց genocide-museum.am-ը:
«Տարվա առաջընթաց»-ում հաղթեց parliamentmonitoring.am-ը:
Երկու հատուկ անվանակարգերը շնորհվեցին granish.org և publicdata.am-ին:
Օրանժ Արմենիա ընկերության կողմից սահմանված մրցանակը՝ «Լավագույն Մոբայլ Լուծում»-ը շնորհվեց m.lragir.am-ին:
Armnet Awards 2011-ի «Գլխավոր մրցանակ»-ը շնորհվեց Հայաստանի խորհրդարանի մոնիթորինգի կայքին՝ parliamentmonitoring.am-ին:

1 дек. 2011 г.

5000-ից այն կողմ...

Հարգելի այցելուներ, շտապում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՄԱԿՇԲԼՈԳ-ի էջադիտումների քանակը հատեց 5000-ի սահմանը: Շարունակեք այցելել ՄԱԿՇԲԼՈԳ և ակտիվ եղեք:

Հարգանքներով՝ ՄԱԿՇ

26 нояб. 2011 г.

Դարձեք ֆիլմի հերոս

Գոյություն ունի մի հետաքրքիր սայթ, որի միջոցով կարող էք դառնալ կամ ձեր ընկերներից մեկին դարձնել ֆիլմի հերոս: Խորհուրդ կտամ պատրաստել և անակընկալ մատուցել ձեր ընկերներին:
Ֆիլմը պատրաստելու համար սեղմեք այստեղ և հետևեք ցուցումներին՝


1. Ընտրեք ընկերոջ(կամ ձեր) նկարը ձեր համակարգչից
2. Սեղմեք «ստեղծել իմ ֆիլմը» նկարը սայթ վերբեռնելու համար


3. Մշակեք նկարը այնպես, որ պարզ երևա պատկերված մարդու դեմքը
4. Սեղմեք «դիտել ֆիլմը» և սպասեք մինչև ֆիլմը բեռնվի
Ֆիլմի բեռնվելուց հետո սեղմեք «play» և դիտեք ձեր պատրաստած ֆիլմը:


Ֆիլմը դիտելուց հետո բացված էջից կարող էք ներբեռնել ֆիլմը ձեր համակարգչի մեջ, դիտել կրկին, պատճենել ձեր ֆիլմի հղումը և ուղարկել ձեր ընկերներին, կարող էք ուղարկել ձեր ընկերոջ էլ-փոստի հասցեին և վերջապես կարող եք ստեղծել նոր ֆիլմ:

Նյութի պատրաստմանը աջակցելու համար հատուկ շնորհակալություն Հայարփիին:

23 нояб. 2011 г.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն պատրաստ է բլոգի բջջային տարբերակը և դուք կարող էք այցելել ՄԱԿՇԲԼՈԳ նաև ձեր բջջային հեռախոսից: Տեղեկացնեմ նաև, որ այժմ բլոգը գործում է երկու հասցեներով՝ www.makshblog.tk և www.makshblog.blogspot.com , չի գործում www.maksh.tk հասցեն ՄԱԿՇԲԼՈԳ այցելելու համար:
Ձեր բջջայինից բլոգ այցելելու համար հավաքեք մեր երկու հասցեներից որևե մեկը և դուք ավտոմատ կերպով կմիանաք բջջային հեռախոսների համար նախատեսված տարբերակին:

3 нояб. 2011 г.

www.odnoklassniki.ru-յով կազմակերպեք միջոցառումներ

Այսօր օդնոկլասնիկին ավելացրեց ևս մեկ ծառայություն, որի շնորհիվ կայքի օգտատերերը կարող են կազմակերպել տարատեսակ միջոցառումներ և հրավիրել իրենց ընկերներին: Միջոցառում ստեղծելու համար անհրաժեշտ է սեղմել «ստեղծել միջոցառում» կոճակը(գտնվում է օգտատիրոջ գլխավոր էջի նկարի ներքևում)


այնուհետև բացված էջում ընտրել համապատասխան կարգավորումները՝ անվանում, տեսակ, վայր...


կարգավորումները ընտրելուց հետո սեղմեք «ստեղծել» կոճակը և հրավիրեք միջոցառման մասնակիցներին: Հրավիրելուց հետո կբացվի միջոցառման էջը, որտեղ կարող էք ավելացնել նկարներ, թեմաներ...


միջոցառումը կարող էք ջնջել միջոցառման էջից(միջոցառման նկարի տակից): Հիշեցնեմ, որ այժմ կազմակերպվող միջոցառումները տեսանելի են միայն միջոցառման մասնակիցներին:






27 окт. 2011 г.

Նոր շունչ odnoklassniki.ru-յում

Այսօր նկատեցի, որ օդնոկլասնիկիի անվճար ժպիտիկները(սմայլիկները) ստացել են նոր տեսք՝


Կայքում ավելացել է նաև նոր ծառայություն, որի շնորհիվ օգտատերերը կարող են նշել թե ովքեր կարող են տեսնել իրենց կարգավիճակը(ստատուսը), դրա համար անրաժեշտ է սեղմել նկարում ցույց տրվող փականի վրա և նշել համապատասխան խումբը կամ խմբերը՝




14 окт. 2011 г.

Ռոման Բերեզովսկին ձեռքով չի խաղացել...

Ձեզ եմ ներկայացնում մի տեսանյութ որում ակնհայտ երևում է Ռոմանի և գնդակի «հանդիպումը» օդում, ասեմ ավելին, այստեղ կարող էք տեսնել թե ինչպես է Իռլանդիայի խաղացողը մինչ գնդակը Բերեզովսկուն հասնելը ձեռքով դիպչում գնդակին և շեղում  դրա ուղղությունը:

12 окт. 2011 г.

Իռլանդիա 2 - 1 Հայաստան

Անիծված խաղ էր սա: Առաջին խաղակեսում մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «ձեռքով խաղի» համար ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից, նրա փոխարհեն խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Սա ցավոք վերջին վատ իրադարձությունը չէր, քանի որ առաջին խաղակեսին 43-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը շատ մոտ տարածությունից փորձելով հեռացնել գնդակը բացեց խաղի հաշիվը, գրանցելով մեկ գոլ Իռլանդացիների հաշվին: Առաջին խաղակեսը ավարտվեց 1 - 0 հաշվով՝ օգուտ Իռլանդիայի: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 59-րդ րոպեին Ռիչարդ Դանը ավելացրեց հաշիվը՝ դարձնելով 2 - 0: Խաղի 62-րդ րոպեին տեղի ունեցավ երկար սպասված իրադարձությունը՝ Հենրիխ Մխիթարյանը դարձրեց խաղի հաշիվը 2 - 1: Մեր ուրախությունը կրկնապատկվեց խաղի 80-րդ րոպեին երբ Դոյլը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: Իռլանդացիները մնացին 10 հոգով, սակայն դա չազդեց խաղի հաշվի վրա, խաղն ավարտվեց 2 - 1 հաշվով:

27 сент. 2011 г.

Սան-Պյեր քաղաքի առեղծվածային կործանումը

1902թ. ապրիլին «Ճաղատ սարի» հրաբխային ակտիվությունը
և վտանգը Սան-Պյեր քաղաքի նկատմամբ (Մարտինիկ կղզի)
այնքան անէական էր և փոքր, որ ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում
թարմ գոլորշիով շնչառությանը և գետնի ցնցումներին:
Սակայն որոշ ժամանակ անց սկսվեց չդադարող մոխրե անձրև, իսկ
օդում զգացվում էր սրտխառնոց առաջացնող ծծմբի հոտ:
Արդյունքում՝ ավելի քան 100 իժ դուրս սողացին իրենց թաքստոցներից,
քանի որ այդտեղ մնալն այլևս անհնար էր:Օձերը լցվեցին Սան-Պյերի
թաղամասերից մեկը: Վեց ոտնաչափ(ֆուտ) երկարությամբ թունավոր օձերը
խայթելով սպանեցին մոտ 50 մարդու և ոչնչացրեցին անթիվ քանակությամբ
կենդանիների:Օձերին վերջնականապես ոչնչացրեցին փողոցային հսկայական
կատուները: Բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվում: Մայիսի 5-ին հսկայական
սողանքը՝ կազմված եռացող ցեխից, շրմփաց ծովի մեջ՝ առաջացնելով ցունամի,
որի հետևանքով զոհվեց մի քանի հարյուր մարդ: Եվ վերջապես՝ երեք օր անց՝
մայիսի 8-ին, տեղի ունեցավ հրաբխի ժայթքում: Հսկայական քանակությամբ
լավան ուղղվեց դեպի քաղաք: Երեք րոպեի ընդացքում քաղաքն ամբողջությամբ
ջնջվեց աշխարհի երեսից: Երեսուն հազար բնակչություն ունեցող քաղաքից ողջ
մնացին երկու հոգի:

Google Translate-ի «հերոսությունները» շարունակվում են

Google Translate-ն իրեն թույլ է տալիս նաև «զզվելի» սխալներ անել, թե ինչ կապ ունի մեկը մյուսի(բազեն թարգմանվածի)  հետ՝ չեմ կարող ասել:

Ցնդած տիկինն ու Google Translate-ն

Փաստորեն Google-ն Լեդի Գագայի երկրպագուներից չէ, ասեմ ավելին՝ ինչպես պարզվում է, Google Translate-ն Գագայի «չուզողների» շարքին է պատկանում)))))))



12 сент. 2011 г.

Ֆոտոճանապարհորդություն Կարս(Ղարս) քաղաքով

Դե ինչ, գնացինք Կարս)))))

այստեղից թեքվեցինք աջ...

հասանք Կարս...

շուրջ բոլորը գրեթե միանման, ոչ այնքան բարձրահարկ շենքեր էին...

քաղաքում շատ կային հուշարձաններ...

տեղի հյուրանոցներից մեկի վրա ծածանվում էր հայոց եռագույնը...

ոչ այնքան հեռվում երևում էր Կարսի ամրոցը...

բարձրանում ենք ամրոց...

երևում է Կարսը...

որքան բարձրանում ենք այդքան ավելի տեսանելի և գրավիչ է դառնում քաղաքը...

ամրոցի վրա ծածանվում էր թուրքական դրոշը...

ամրոցի վրայից նայում ենք ամրոցին...

ամրոցից հիասքանչ տեսարան է բացվում դեպի քաղաք...

ամրոցի միյուս կողմում ժաեռապատ լեռներ էին...

նկար՝ առանց մեկնաբանության
հաջողությու՜ն Կարս, հուշերիս մեջ վառ ու հարազատ քաղաք կմնաս...

Ֆոտոճանապարհորդություն քաղաք Անիով

Հարգելի այցելուներ, ձեզ եմ ներկայացնում Անի քաղաքում նկարված լուսանկարներ: