Դու գիտեի՞ր...
- Ղազախստանը խոշորագույն պետությունն է, որը ելք չունի դեպի օվկիանոս:
- Իրանի դրոշը պարունակում է ամենից շատ գրությունները: Այդ երկրի դրոշի վրա 22 անգամ կրկնվում է Ալլահ աքբար գրությունը:
- Երկրագնդի ամենաբարձր լեռը գտնվում է Հավայան կղզիներում: Մաունա Կեա հրաբուխի ընդհանուր բարձրությունը կազմում է 10 040 մ, սակայն միայն 4245 մետրն է գտնվում ծովի մակարդակից բարձր:
- Ավստրալիայում, կենգուրուները երեք անգամ ավելի շատ են, քան մարդիկ:
- Նաուրուն ամենափոքր անկախ հանրապետությունն է երկրի վրա, ամենափոքր կղզային պետությունը, Եվրոպայից դուրս գտնվող ամենափոքր երկիրը և աշխարհի միակ հանրապետությունը, որը չունի պաշտոնական մայրաքաղաք:
- Այսօրվա դրությամբ ամենաթանկ կղզին իսպանական Ֆերրադուրան է, որի գինը 39,7 միլլիոն դոլլար է` 6 հեկտարի համար:
- Մեծ Հայքի հեթանոսական գլխավոր կենտրոնը Աշտիշատ ավանն էր, որը գտնվում էր Տարոնում, Արածանի գետի ափին: Այստեղ էին հայոց յոթ բագինները` Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին, Վահագնին նվիրված զոհասեղանները:
- Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581 հազար: Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի:
- Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի գերեզմանատանը կա 10 հազար խաչքար: Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի սկզբներին, երբ Նախիջևանն բռնակցվեց Ադրբեջանին: Մինչև 1998 թվականը խաչքարերի թիվը նավազել հասել էր 6 հազարի: Մինչև 2002 թվականը դրանց թիվը հասավ 3 հազարի: Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին շինարարական մեքենաներով, և գերեզմանատունը հավասարեցվեց հողին:
- Որ առաջին հայը, ով բնակություն է հաստատել Ամերիկայում Մարտին անունով նոր Ջուղայեցի էր (1618 թ.)։
- Որ 17-րդ դարում Ինդոնեզիայի Ճավա կղզում 2000 հայ էր ապրում:
- Որ 33 տարեկանում Խաչատուր Աբովյանը գրել է «Վերք Հայաստանի» վեպը, Հովհաննես Թումանյանն ավարտել է «Անուշ» պոեմի երկրորդ տարբերակը, Ավետիք Իսահակյանը գրել է «Աբու-Լալա Մահարի» պոեմը, Պարույր Սևակը սկսել է «Անլռելի Զանգակատուն» պոեմը:
Комментариев нет:
Отправить комментарий