25 мая 2011 г.

ՋավաՍկրիպտ

ՋավաՍկրիպտը (JavaScript) ինտերպրետացվող սկրիպտային լեզու է։ Այն ամենապոպուլյար սկրիպտային լեզուն է համացանցում և աշխատում է բոլոր հիմնական բրաուզերներում, որոնց թվում են Internet Explorer, Firefox, Chrome, Opera, և Safari։
Այս լեզուն առաջին անգամ իրականացվել է Netscape Communications -ի կողմից Netscape Navigator 2 beta (1995) բրաուզերում։ JavaScript լեզուն ստեղծել է Բրենդան Էյքը։ Java -ն և javascript -ը պետք չէ շփոթել։ Չնայած այս փասթին ՝ այս լեզուների միջև հնարավոր է փոխազդեցություն։ ՋավաՍկրիպտը նախագծվել է կայքերի HTML էջերին ինտերակտիվություն տալու համար: ՋավաՍկրիպտը սկրիպտային լեզու է: ՋավաՍկրիպտը սովորաբար ներառվում է ուղղակիորեն HTML ֆայլերի մեջ: ՋավաՍկրիպտը ինտերպրետացվող լեզու է: ՋավաՍկրիպտը HTML դիզայներին տալիս է ծրագրավորման գործիք: ՋավաՍկրիպտը կարող է դինամիկ տեքստ ներդնել HTML էջի մեջ: ՋավաՍկրիպտը կարող է ռեակցիա տալ իրավիճակներին, այսինքն ՝ JavaScript -ը կարող է գործել, երբ ինչ որ բան է պատահում, օրինակ երբ էջը ավարտում է բեռնավորումը, կամ երբ օգտագործողը մատնահարում է HTML էլեմենտի վրա: ՋավաՍկրիպտը կարող է կարդալ և փոխել HTML -ի էլեմենտի պարունակությունը: ՋավաՍկրիպտը կարող է օգտագործվել տվյալը վալիդացնելու համար մինչ այն հաստատվում է սերվերին։ Սա կարող է սերվերը զերծ պահել ավելորդ գործընթացներից: ՋավաՍկրիպտը կարող է օգտագործվել կայքից օգտվողի բրաուզերը ճանաչելու համար, և կախված բրաուզերից՝ բեռնել տվյալ բրաուզերին սպեցիֆիկ էջը: ՋավաՍկրիպտը կարող է օգտագործվել cookie-ներ ստեղծելու համար: ՋավաՍկրիպտի կառուցվածքը կարելի է բաժանել հետեևյալ 3 մասերի`
  1. ECMAScript
  2. բրաուզերի օբյեկտավորված մոդել
  3. դոկումենտի օբյեկտավորված մոդել
ՋավաՍկրիպտի դյուրըմբռնելիությունը կայանում է նրա օբյեկտների կառուցվածքի մեջ։ JavaScript -ը օբյեկտ-կողմնորոշված լեզու է։Բացի դրանից, այն բավականին նման է C ծրագրավորման լեզվին։ ՋավաՍկրիպտի օբյեկտները պարունակում են ՝
  1. մեթոդներ (ֆունկցիաներ)
  2. պարամետրեր՝ (տվյալներ կամ այլ օբյեկտներ) նկարագրում է օբյեկտների հատկանշական գծերը
  3. դեպքեր, որոնք փոխկապակցված են օբյեկտների հետ
 ՋավաՍկրիպտ կարելի է գրել անմիջապես HTML ֆայլի մեջ ՝ կոդը ներառելով <script> բացվող և </script> փակվող տեգերի մեջ։ ՋավաՍկրիպտ կարելի է նաև գրել առանձին ստեղղծված ֆայլի, օրինակ ՝ javascript.js ֆայլի մեջ։

Ջավա

Java-ն պլատֆորմից անկախ ծրագրավորման լեզու է։ Այն ծրագրավորվել է C++-ի միջոցով։ Java-ի սինտաքսիսը շատ հեռու չի C++-ի սինտաքսից։ Ի տարբերություն C++-ի Java-ն ունի ինտեգրված լայն կլասսների գրադարան (օրինակ բազմապրոցեսային, համացանց , ֆայլային և այլն), որոնք ի շնորհիվ պլատֆորմային անկախության աշխատում են տարատեսակ օպերացիոն համակարգերում։ Որպեսզի Java լեզվով ստեղծված ծրագիրը կարողանա աշխատել ձեր համակարգչում կամ շարժական էլեկտրոնային սարքում, դուք պետք է ունենաք համապատասխան միջավայր՝ JRE (Java Runtime Environment)։ Ծրագրավորման մեջ C++ ծրագրավորման լեզվի հեղափոխությունից հետո քչերն էին սպասում ավելի բեկումնային հեղափողունթյան, որը կատարեց Java-ն։ Կանխատեսելով շարժական էլեկտրոնային սարքերի լայն տարածումը, Sun-ը 1991–ին հիմնեց այդ ուղղությամբ զբաղվող ներքին կորպորատիվ հետազոտական նախագիծ, որը ստացավ Green անվանումը։ Նախագծի արդյունքում ստեղծվեց C/C++ վրա հիմնված ծրագրավորման լեզու, որին նրա ստեղծող Ջեյմս Գոսլինգը անվանեց Oak (կաղնի) ի պատիվ այն կաղնու, որը երևում էր նրա աշխատասենյակից։ Հետագայում հայտնաբերվեց, որ արդեն գոյություն ունի ծրագրավորման լեզու Oak անունով և Sun-ը նրան տվեց նոր անուն Java, որով էլ այն հետագայում ներկայացվեց հասարակությանը։ Sun-ի սպասված շարժական էլեկտրոնային սարքերի արագ առաջընթացը չէր ստացվում և նրա հրապարակումը ուշանում էր։ Միաժամանակ համացանցը սկսել էր մեծ զարգացում ապրել և 1993 թվականին Sun-ի աշխատակիցները սկսեցին Java-ն համալրել համացանցում դինամիկ էջեր ստեղծելու ունակություններով։ Sun-ը Java-ի մասին առաջին անգամ հայտարարեց 1995 թվականին։ Այսօր Java-ն օգտագործվում է դինամիկ պարունակությամբ վեբ էջեր, բազմատեսակ սպառողական ծրագրեր ստեղծելու, շարժական բազմապիսի էլեկտրոնային սարքերը ծրագրերով ապահովելու համար։

24 мая 2011 г.

Lex (ինֆորմատիկա)

Lex — կոմպյուտերային ծրագիր է, որն օգտագործվում է լեքսիկական անալիզատորների կառուցման համար: Հիմնականում օգտագործվում է շարահյուսական անալիզատորներ գեներացնող YACC ծրագրի հետ: Lex-ի առաջին տարբերակը ստեղծել են Մայք Լեսկը (Mike Lesk) և Էրիկ Շմիդտը (Eric Schmidt): Այն UNIX համակարգերում լեքսիկական անալիզատորներ գեներացնող ստանդարտ ծրագիր է, ինչպես նաև ավելացված է POSIX ստանդարտին:
Lex-ը կարդում է կառուցվելիք լեքսիկական անալիզատորը նկարագրող մուտքային հոսքը և գեներացնում է լեքսիկական անալիզատորի կոդը` գրված C լեզվով:
Լեքսիկական անալիզատորը նկարագրող ֆայլը, որ ծառայում է որպես Lex ծրագրի մուտքային հոսք, բաղկացած է երեք մասերից, որոնք իրարից անջատված են %% նշաններով:
 
Սահմանումների բլոկ
%%
Կանոնների բլոկ
%%
C լեզվով գրված կոդի բլոկ
 
  • Սահմանումների բլոկ-ը նախատեսված է մակրոսների սահմանման և C լեզվի վերնագրային (header) ֆայլերի կցման համար: Այս բլոկում կարելի է գրել նաև C կոդի կտորներ, որոնք նույնությամբ կպատճենվեն ելքային ֆայլում:
  • Կանոնների բլոկ-ը Lex-ծրագրի հիմնական և կարևոր մասն է, որը շաբլոններին համապատասխանեցնում է C լեզվով գրված հրամաններ (ծրագրերի կտորներ): Շաբլոններն իրենցից ներկայացնում են կանոնավոր արտահայտություններ: Երբ լեքսիական անալիզատորը իր մուտքում տեսնում է շաբլոններից որևէ մեկին համապատասխանող տեքստ, այն գործարկում է տվյալ շաբլոնին համապատասխանեցրած C կոդը: Սա Lex-ի աշխատանքի հիմնական սկզբունքն է:
  • C լեզվով գրված կոդի բլոկ-ը պարունակում է C լեզվով գրված ծառայողական ֆունկցիաներ, որոնք նույնությամբ պատճենվում են ելքային ֆայլում:

Bluetooth

Bluetooth – ինդուստրիալ մասնագիր (ստանդարտ) է անլար (ռադիո) անձնական ցանցերի (PANs) համար։ Bluetooth-ի միջոցով հնարավոր է իրար միացնել և տեղեկություններ փոխանակել այնպիսի սարքերի միջև ինչպիսիք են օրինակ բջջային հեռախոսները, ծնկադիր համակարգիչները, անձնական համակարգիչները, տպիչները, GPS ընդունիչները, թվային խցիկները և այլն։ Ստանդարտը ապահովում է անվնտանգ և ողջ աշխարհում լիցենզիա չպահանջող կարճ-ալիքային ռադիո հաճախականության (2,4 ԳՀց) հզորություն։ Bluetooth-ի մասնագիրները պատրաստվում և լիցենզավորվում են Bluetooth Special Interest Group-ի կողմից։
Bluetooth-ը ստանդարտ է (կոմունիկացիոն պրոտոկոլ) նախատեսված հատկապես ցածր էներգիայի ծախսով, կարճ հեռավորությունների (կախված դասից, 10 կամ 100 մետր) վրա ինֆորմացիայի փոխանցման համար, որն իրականացվում է ցածր գին ունեցող ընդունահաղորդիչ չիպերի միջոցով։
Bluetooth-ը թույլատրում է նման չիպերով սարքերին հաղորդակցվել իրար հետ, երբ դրանք գնտվում են միմյանց տիրույթի մեջ։ Ռադիո հաղորդակցում օգտագործելու պատճառով սարքերի միջև ուղիղ տեսանելիության անհրաժեշտություն չկա՝ նրանք կարող են գնտվել նույնիսկ տարբեր սենյակներում, եթե բավարարում է ռադիո ազդանշանի հզորությունունը։

Գուգլ Քրոմ

Գուգլ Քրոմը (անգլերեն՝ Google Chrome) վեբ բրաուզեր է, որը թողարկվել է Google ընկերության կողմից և օգտագործում է WebKit շարժիչը։ 6 տարի շարունակ Google կազմակերպության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը հավանություն չէր տալիս նոր վեբ-բրաուզեր ստեղծելու մտքին:Նա չէր ուզում մասնակցել վեբ-բրաուզերների կատաղի կռիվներին:Սակայն երբ մի քանի ծրագրավորողներ ստեղծում են Գուգլ Քրոմ վեբ-բրաուզերի ցուցադրական տարբերակը, Շմիդտին այնքան է դուր գալիս այն, որ նա փոխում է իր կարծիքը: Այսպես ստեղծվում է Գուգլ Քրոմ վեբ-բրաուզերի առաջին տարբերակը: Գուգլ Քրոմը պաշտոնապես իր օգտագործողներին է ներկայանում 2008թ.-ի սեպտեմբերի 2-ից:

Dell

Dell, Incorporated համակարգչային սարքակազմի (computer-hardware) ոլորտում գործող Ամերիկյան ընկերություն է, որի գլխամասը գտնվում է Տեխաս նահանգի Ռաունդ Ռոք քաղաքում։ Ընկերությունը նախագծում, արտադրում, վաճառում և սպասարկում է անձնական համակարգիչներ, սպասարկուներ, տվյալների պահոցներ, ցանցային սարքավորում, անհատական թվային օգնականներ (PDAs), ծրագրային ապահովում, հեռուստատեսային համակարգեր, համակարչային արտաքին սարքեր և այլ նմանատիպ արտադրանքներ։
Ընկերությունում աշխատում է մոտ 82.700 մարդ, աշխարհի տարբեր երկրներում (2008-ի փեթրվարի տվյալներով)։

Լինուքս

Linux կամ GNU/Linux անվանում են ցանկացած UNIX-անման համակարգչային օպերացիոն համակարգի որը օգտագործում է Linux միջուկ (անգլ. kernel): Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային(սիստեմային) ծրագրերը։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերին անվանում են ուղղակի Linux: Linux-ը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։
Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Linux-ը չունի ինչ-որ մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ տարածոները։
GNU/Linux տարածոների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։
Իսկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Linux-ը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Sun Microsystems, Hewlett-Packard, Oracle, Novell, Inc., Dell և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սպասարկուների (անգլ. server) համար։ 2006 թ. աշնան տվյալներով, հոսթինգ տրամադրող ընկերությունների 10 սպասարկուներից 8 աշխատում էին Linux ՕՀ-ով։ Linux-ը ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր հիմնահարթակների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։ Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսներ, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը: Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Linux-ը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։

Microsoft Corporation

Մայքրոսոֆթ կորպորացիա (անգլերեն՝ Microsoft Corporation) — ամերիկյան համաշխարհաին կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապհովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկամամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում` ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Microsoft Windows շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։
Հիմնվել է 1975թ. Բիլ Գեյթսի և Պոլ Ալենի կողմից, որոնք այդ ժամանակ ուսանողներ էին: Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար):
Ամեն ինչ սկսվեց 1975թ., երբ Պոլ Ալլենը և Բիլլ Գեյթսը, կարդացին 1 հունվարի 1975թ. թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը: Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար: Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի: Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ: 2006թ. ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 մլրդ ԱՄՆ դոլար, 44,28 մլրդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71 172 մարդ:

Microsoft Windows

windows 7-ի հայերեն տարբերակի աշխ. սեղանը

Microsoft Windows – Microsoft կորպորացյաի օպերացիոն համակարգերի և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսերի շարք է: Այսօր Windows շարքի օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ աշխատում են անձնական համակարգիչների մոտ 92%-ը:
Windows օպերացիոն համակարգերը աշխատում են հետևյալ հարթակների վրա՝ x86, x86-64, IA-64, ARM: Նախկինում գոյություն ունեին նաև Windows համակարգի տարբերակներ նախատեսված DEC Alpha, MIPS, PowerPC и SPARC հարթակների համար:

Mac OS X օպերացիոն համակարգ

Mac OS X v10.6-ի «Snow Leopard» տարբերակ
Mac OS X-ը (կարդացվում է [mæk oʊ ɛs tɛn]) POSIX համատեղելի օպերացիոն համակարգ է, որը պատկանում է Apple ընկերությանը։ Այն Mac OS 9-ի իրավահաջորդ վերջնական, «դասական» մշակումն է, և 1984 թվականից հանդիսանում է Apple ընկերության հիմնական օպերացիոն համակարգը։ Լինելով հիմնված Mach միջուկի և BSD 4.4-ի մի քանի ենթահամակարգերի վրա, այն թողարկվում է Macintosh համակարգիչների համար, որոնք հիմնված են PowerPC և Intel պրոցեսորների վրա (սկսած 10.6 տարբերակից, Mac OS X-ն ապահովում է միայն Intel պրոցեսորների վրա հիմնված Mac համակարգիչների աշխատանքը)։ Mac OS X-ը, որի X-ն իրենից ներկայացնում է հռոմեական 10 թիվը, UNIX-ի վրա հիմնված գրաֆիկական օպերացիոն համակարգ է։ Նրա 6-րդ թողարկումը՝ Mac OS X v10.5 "Leopard"-ը շահել է UNIX 03 հավաստագիր, որպես Intel պրոցեսորների վրա աշխատող համակարգ։

BSD օպերացիոն համակարգ

BSD–ն (անգլ․Berkeley Software Distribution) UNIX-անման օպերացիոն համակարգ է, որը 1977-1995թթ. մշակվել է Բերկլիի համալսարանի Համարգչային հետազոտական խմբի կողմից։ Պատմականորեն, BSD–ն համարվում է UNIX-ի մի ճյուղ՝ “BSD UNIX”, քանի որ այն սկզբնական կոդը ներկայացնում է AT&T UNIX օպերացիոն համակարգի տեսքով։ BSD օպերացիոն համակարգի յուրահատկությունն է համարվում հատուկ BSD արտոնագիրը, որը կարճ կարելի է նկարագրել հետևյալ կերպ՝ ամբողջ սկզբնական կոդը BSD-ի սեփականությունն է և բոլոր փոփոխությունները հանդիսանում են իրենց հեղինակների սեփականությունը։ BSD ընտանիքի անդամներ են հանդիսանում NetBSD-ն, FreeBSD-ն, OpenBSD-ն, MirBSD-ն, DragonFly BSD-ն, PC-BSD-ն, DesktopBSD-ն, SunOS-ը, TrueBSD-ն, Frenzy-ն, Ultrix-ը և մասնավորապես Darwin-ը (Mac OS X-ի միջուկ)։ BSD–ն «դասական» UNIX տարբերակից տարբերվում է իրականացվող մակարդակների փոխանջատման բացակայությամբ, տպման և ֆայլային համակարգերով, ինչպես նաև պրոցեսորի ղեկավարությամբ։ Սակայն օգտագործողի հրամանները գրեթե միանման են։

Վիլհելմ Ռենտգեն

Վիլհելմ Ռենտգեն (1845-1923) — գերմանացի ականավոր ֆիզիկոս։
Նա 1895-ին հայտնագործեց կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի ամբողջ հետագա զարգացման համար, մասնավորապես, հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։ Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության մեջ գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչև այժմ:

Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում

Առաջին անգամ Հայաստանը հայտարարել է իր մասնակցությունն մրցույթում 2005 թվականին, սակայն հետո հանել է իր դիմումը: Ապրիլ 14, 2004, Հայաստանը պաշտոնապես մասն է Եվրոպական հեռարձակողների միության: Առաջին կատարումը եղել է 2006 թվականին, Աթենքում՝ Հունաստան:

18 мая 2011 г.

Ինտերնետի արագության ստուգում

Հարգելի այցելուներ, այժմ դուք կարող եք ստուգել ձեր ինտերնետի արագությունը մեր բլոգում: Համոզվեք արդյոք ձեզ տալիս են այնքան արագություն, որի համար վճարում եք: Իմացեք ինչի համար եք վճարում: Արագությունը կարող եք ստուգել այցելելով «Ինտերնետի արագություն» էջը:

Հարգելի վեբ կայք ունեցող մարդիկ...

Հարգելի կայք ունեցող մարդիկ, բլոգը կատարում է բաններների փոխանակում: Ովքեր ցանկանում են գովազդել իրենց կայքը կամ բլոգը ՄԱԿՇԲԼՈԳ-ում, կարող են գրել մեզ՝ makshblog@mail.ru հասցեով: Ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ:

Հարգանքներով՝ ՄԱԿՇ

8 мая 2011 г.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Հարգելի այցելուներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ բլոգում բացվել և գործում է զրուցարան «chat» : Ի դեպ ասեմ որ զրուցարանից կարող են օգտվել բլոգի բոլոր այցելուները, զրուցարանից օգտվելու համար պետք չէ գրանցվել, ուղարկել հաղորդագրություն և այսպես շարունակ անիմաստ քայլեր: Զրուցարանից օգտվելը այստեղ մաքսիմալ պարզեցված է, ուղակի պետք է այցելել զրուցարանի էջը, գրել ձեր «nickname»-ը և հաստատել, վերջ դուք արդեն զրուցարանում էք՝ ձեզ բարի ժամանց:


2 мая 2011 г.

Բլոգի այցելուների թիվն գնալով աճում է

Հարգելի այցելուներ ուրախ տրամադրությամբ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բլոգի այցելությունների քանակը հատեց 1000-ի սահմանը: Շարունակեք այցելել այս բլոգ, սպասվում են հաճելի անակնկալներ: Միշտ ուրախ ենք ձեզ օգնել:
Հարգանքներով ՄԱԿՇԲԼՈԳ