24 мая 2011 г.

Լինուքս

Linux կամ GNU/Linux անվանում են ցանկացած UNIX-անման համակարգչային օպերացիոն համակարգի որը օգտագործում է Linux միջուկ (անգլ. kernel): Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային(սիստեմային) ծրագրերը։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերին անվանում են ուղղակի Linux: Linux-ը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։
Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Linux-ը չունի ինչ-որ մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ տարածոները։
GNU/Linux տարածոների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։
Իսկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Linux-ը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Sun Microsystems, Hewlett-Packard, Oracle, Novell, Inc., Dell և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սպասարկուների (անգլ. server) համար։ 2006 թ. աշնան տվյալներով, հոսթինգ տրամադրող ընկերությունների 10 սպասարկուներից 8 աշխատում էին Linux ՕՀ-ով։ Linux-ը ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր հիմնահարթակների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։ Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսներ, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը: Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Linux-ը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։

Комментариев нет:

Отправить комментарий