19 июл. 2011 г.

Ավտոմեքենան մաքսազերծելու համար անհրաժեշտ է...


Հարգելի այցելու,
Այս նամակում մենք ներկայացնում ենք ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման ընթացակարգին վերաբերող տեղեկատվությունը:
Ավտոմեքենան մաքսազերծելու համար անհրաժեշտ է կատարել հետեւյալ գործողությունները.
Պատրաստել պահանջվող փաստաթղթերը. փոխանցման ամփոփագիր (տրվում է մեքենան ներմուծելիս), անձնագրի պատճե, սոցիալական կարտի պատճե.
Այնուհետեւ`
1. Այցելել ՀՀ Մաքսային Կոմիտեի «Նորագավիթ» մասնաճյուղ (հասցեն` ներքեւում), մոտենալ մաքսային տեղեկատու բաժին, որտեղ կարող եք մանրամասն տեղեկանալ ավտոտմեքենայի մաքսային ձեւակերպման հետ կապված բոլոր հարցերին եւ  ծանոթանալ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նախնական սակագներին: Մաքսային տեղեկատուի հեռախոսահամարն է 48-35-99:
2. Ավտոմեքենայով մոտենալ ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության զննման կետ, որտեղ կիրականացվի ավտոմեքենայի զննումը եւ կտրվի զննման քարտ.
3. Մյուս քայլը. ձեր ավտոմեքենան կանցնի CEO զննում, որը կիրականացնի ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական ոչ առեւտրային կազմակերպությունը: Զննման համար անհրաժեշտ է վճարել 2000 դրամ: Զննումից հետո կստանաք աւտոմեքենայի փորձագիտական եզրակացություն:
4.  Հաջորդ քայլը. բոլոր ստացված փաստաթղթերով պետք է մոտենալ նախնական ձեւակերպման բաժին, որտեղ ձեր ներկայացված փաստաթղթերը կգրանցվեն , այնուհետեւ ձեր ավտոմեքենան կստանա նախնական գնահատում.
5. Գանձումների համակարգման եւ հաշվառման բաժնում կստանաք փաստաթղթերի փաթեթ, որից հետո կարող եք կատարել մաքսային մուծումները` տեղում գտնվող բանկերի մասնաճուղերում:
6. Բոլոր անհրաժեշտ մուծումներից հետո Ավտոտրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնում ձեզ կտրվի տեղեկանք, որի հիման վրա դուք պարտավոր եք 5 օրվա ընթացքում ձեր ավտոմեքենան կանգնեցնել հաշվառման ձեր բնակավայրի ՄՌՈ-ներում.
Հասցե եւ հեռախոսահամարներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտե
ք. Երևան, Մովսես Խորենացու 3
հեռ` (+ 374 1) 53-60-51
հեռ/ֆաքս`(+ 374 1) 53-84-34
էլ. փոստ` mpk@customs.am
http://www.customs.am
“Նորագավիթ” Մասնաճյուղ
Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատուն
Ք. Երևան, Արշակունյանց 127/21
հեռ` (+ 374 1) 48-36-99
Աշխատանքային օրերը եւ ժամերը` երկուշաբթի – ուրբաթ, ժամը 9.00 –ից  - 18.00-ը
Որոշ դեպքերում աշխատանքային օր կարող է լինել եւ շաբաթ օրը.

4 июл. 2011 г.

Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանություն

Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:

Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին:

Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածը - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ:

Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել - վստահ չէ

Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է -թաքցնում է իր նևրոտիկությունը, փորձում է հանգստանալ:

Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել – փոքր-ինչ նյարդայնացած է, անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ:

Ցուցամատով և բութ մատով բռնում է հոնքերի արանքը` փոքր-ինչ վերև բարձրացնելով մաշկը – փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի:

Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակելը – այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն, սակայն շատերի համար այն դիմակ է , որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը:

Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն  այս ու այն կողմ տանել – անորոշություն, անտեղյակություն, անպարզություն:

 Ակնոցներով սեղանին թխկթխկացնելը – դժգոհ է, հարկավոր է կրկնել:

Ցուցամատով քթին փոքր-ինչ հպվելը – խորհում է, ինչ-որ բան կասկածում:

Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քթի տակ շոյելը – փորձում է պարզել:

Ցուցամատով քթի տակ շոյելը – անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում: