Հարգելի այցելու,
Այս նամակում մենք ներկայացնում ենք ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման ընթացակարգին վերաբերող տեղեկատվությունը:
Ավտոմեքենան մաքսազերծելու համար անհրաժեշտ է կատարել հետեւյալ գործողությունները.
Պատրաստել պահանջվող փաստաթղթերը. փոխանցման ամփոփագիր (տրվում է մեքենան ներմուծելիս), անձնագրի պատճե, սոցիալական կարտի պատճե.
Այնուհետեւ`
1. Այցելել ՀՀ Մաքսային Կոմիտեի «Նորագավիթ» մասնաճյուղ (հասցեն` ներքեւում), մոտենալ մաքսային տեղեկատու բաժին, որտեղ կարող եք մանրամասն տեղեկանալ ավտոտմեքենայի մաքսային ձեւակերպման հետ կապված բոլոր հարցերին եւ ծանոթանալ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նախնական սակագներին: Մաքսային տեղեկատուի հեռախոսահամարն է 48-35-99:
2. Ավտոմեքենայով մոտենալ ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության զննման կետ, որտեղ կիրականացվի ավտոմեքենայի զննումը եւ կտրվի զննման քարտ.
3. Մյուս քայլը. ձեր ավտոմեքենան կանցնի CEO զննում, որը կիրականացնի ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական ոչ առեւտրային կազմակերպությունը: Զննման համար անհրաժեշտ է վճարել 2000 դրամ: Զննումից հետո կստանաք աւտոմեքենայի փորձագիտական եզրակացություն:
4. Հաջորդ քայլը. բոլոր ստացված փաստաթղթերով պետք է մոտենալ նախնական ձեւակերպման բաժին, որտեղ ձեր ներկայացված փաստաթղթերը կգրանցվեն , այնուհետեւ ձեր ավտոմեքենան կստանա նախնական գնահատում.
5. Գանձումների համակարգման եւ հաշվառման բաժնում կստանաք փաստաթղթերի փաթեթ, որից հետո կարող եք կատարել մաքսային մուծումները` տեղում գտնվող բանկերի մասնաճուղերում:
6. Բոլոր անհրաժեշտ մուծումներից հետո Ավտոտրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնում ձեզ կտրվի տեղեկանք, որի հիման վրա դուք պարտավոր եք 5 օրվա ընթացքում ձեր ավտոմեքենան կանգնեցնել հաշվառման ձեր բնակավայրի ՄՌՈ-ներում.
Հասցե եւ հեռախոսահամարներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտե
ք. Երևան, Մովսես Խորենացու 3
հեռ` (+ 374 1) 53-60-51
հեռ/ֆաքս`(+ 374 1) 53-84-34
էլ. փոստ` mpk@customs.am
http://www.customs.am
“Նորագավիթ” Մասնաճյուղ
Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատուն
Ք. Երևան, Արշակունյանց 127/21
հեռ` (+ 374 1) 48-36-99
Աշխատանքային օրերը եւ ժամերը` երկուշաբթի – ուրբաթ, ժամը 9.00 –ից - 18.00-ը
Որոշ դեպքերում աշխատանքային օր կարող է լինել եւ շաբաթ օրը.
Комментариев нет:
Отправить комментарий