Գլոբալ Դիրքորոշման Համակարգը (ԳԴՀ, անգլ.՝ GPS) միակ լիիրավ գործող Գլոբալ Նավիգացիոն Արբանյակային Համակարգն է, որը բաղկացած է 24 արբանյակներից, որոնք հեռարձակում են ճշգրիտ միկրոալիքային ազդանշաններ, հնարավորություն տալով ԳԴՀ ընդունիչներին որոշելու իրենց դիրքն, արագությունն, ուղղությունն և ժանանակը։ Այն ստեղծվել է Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության կողմից։ Նմանատիպ համակարգերից է նաև ռուսական GLONASS–ն, եվրոպական Galileo Դիրքորոշման Համակարգն, չինական COMPASS նավիգացիոն համակարգն և հնդկական IRNSS–ն։ Սակայն բոլոր վերոհիշյալները դեռ մշակման և ստուգման փուլերում են։
Սովորական ԳԴՀ ընդունիչը որոշում է իր դիրքն հիմնվելով չորս և ավելի ԳԴՀ արբանյակներից ստացված ազդանշանների վրա։ Այդ ստացված ինֆորմացիայի հիման վրա որոշվում են դիրքային պարամետրերը՝ x, y, z, և ժամանակը՝ t։ Յուրաքանչյուր ԳԴՀ արբանյակ ունի ատոմային ժամացույց և շարունակ հեռարձակում է հաղորդագրություններ, որոնք պարունակում են հաղորդագրության ուղարկման ժամանակն, հեռարձակող արբանյակի դիրքի հաշվման համար անհրաժեշտ պարամետրերը (էֆեմերիդ), և արբանյակների վիճակային պարամետրերը (ալմանաք)։ Ազդանշաններն փոխանցվում են լույսի արագությամբ մինչև երկրին հասնելը, և փոքր-ինչ ավելի դանդաղ մթնոլորտի միջով։ Ընդունիչը՝ օգտագործելով հաղորդագրության ստացման ժամանակը, հաշվում է իր հեռավորությունն յուրաքանչյուր արբանյակից, որից և այն որոշում է իր դիրքն։
Комментариев нет:
Отправить комментарий