4 мар. 2011 г.

Դիեգո Մարադոնա


Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպ. Diego Armando Maradona; 1960թ. հոկտեմբերի 30, Լանուս, Բուենոս-Այրես նահանգ) — արգենտինացի ֆուտբոլիստ, նրա խաղը աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ:
Ծնվել է 1960թ. հոկhտեմբերի 30-ին, Լանուսում: Մարադոննայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում: Մանկուց զբաղվել է ֆուտբոլով` 10 տարեկանում հայտնվելով Արգենտինոս «Խունիորս» երիտասարդական թիմում: Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը: 1978թ. Մարադոնային վերջին պահին հանում են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դառնում է աշխարհի չեմպիոն: Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979թ. երիտասարդական արաջնությանը` նվաճելով ոսկե մեդալ: 1981 թվականին տեղափոխվել է «Բոկա Խունիորս» թիմ: 1982թ. Մարադոնան ազգային հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը: 21-ամյա արգենտինացին երկու անգամ գրավել էՀունգարիայի հավաքականի դարպասը, սակայն նրա թիմը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը: 1986թ.Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը նվաճել է ոսկե մեդալները, իսկ Մարադոնային շատերը սկսել են համարել աշխարհի լավագույն խաղացող: Մրցաշարում Դիեգոն խփել է 5 գնդակ, որոնցից մեկը հետագայում ճանաչվել է աշխարհի արաջնությունների պատմության մեջ լավագույնը: Այդ գոլը Մարադոննան խփել է անգլիացիների հետ 1/4 եզրափակիչ խաղում, շրջանցելով մրցակցի 5 ֆուտբոլիստի և դարպասապահ Պիտեր Շիլտոնին: Դրանից 3 րոպե առաջ Մարադոնան գոլ էր խփել ձեռքով, որը սակայն մրցավարի կողմից հաշվվել էր: Խաղից հետո կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Մարադոնան հայտարարեց, որ այդ վիճելի գոլը խփել է «մասամբ իր գլխով, և մասամբ էլ Աստծո ձեռամբ»: 1982թ. Մարադոնան տեղափոխվել է Եվրոպա: Երկու տարի հանդես գալով «Բարսելոնայի» կազմում` Մարադոնան 1984թ. տեղափոխվում է Իտալական «Նապոլի»: 1986-87թթ. մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր: 1989-90թթ. մրցաշրջանում նրանք նորից հաջողութլան են հասնում ազգային առաջնությունում: 1989թ «Նապոլին» նվաճում է ՈՒԵՖԱ-ի գավաթը` եզրափակչում հաղթելով «Շտուտգարտին»:

Աշխարհի 1990թ. առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս Մարադոնան, 0-1 հաշվով զիջել է ԳՖՀ-ի հավաքականին:
Որոշ ժամանակ խաղալով «Սևիլիայում»` Մարադոննան 1993թ. տեխափողվել է հայրենիք: 1994 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկման է ենթարկվում, քանի որ նրա արյան մեջ հայտնաբերվեցին թմրադեղեր, որոնք ժամանակավորապես բարձրացնում են կենսագործունեությունը (դոպինգ): Առանց Մարադոնայի Արգենտինայի հավաքականը պարտվում է խմբային խաղերը և դուրս մնում մրցաշարից: Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գոլ: Երեք տարի անց` 1997թ. ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից: 2008թ.-ին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը: Աշխարհի 2010թ.-ի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակիչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից: Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից:
Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը:

Комментариев нет:

Отправить комментарий