25 июн. 2011 г.

Մումիայի անեծքը

Այս տարվա հունվարի վերջին Եգիպտոսը բռնկվել էր նախագահ Մուբարաքի ռեժիմի դեմ  բողոքի ցույցերով: Անկարգությունները տևեցին մոտ 3 շաբաթ, ինչի արդյունքում նախագահը պաշտոնանկ արվեց, իսկ նրա փոխարեն իշխանության եկան Եգիպտոսի Գերագույն խորհրդի զինված ուժերը: Ապստամբության ընթացքում երկրի թանգարանները թալանելու մի քանի փորձ էր կատարվել: Օգտվելով ապստամբությունից՝ զինված կողոպտիչները փորձում էին սեփականացնել նյութական արժեքները:
Սակայն հանրությանն առավել հետաքրքիր էր Կահիրեի թանգարանի թալանի փորձը: Պատահածի բնույթը արժանացել էր հանրության մեծ արձագանքի և առիթ էր դարձել բուռն քննարկումների մամուլում և հեռուստատեսությունում:
Ամերիկացի լրագրողներից մեկը գրում է, որ կողոպտիչները, ներխուժելով թանգարանի շենք, անկարգություններ են արել, որոնց ընթացքում անհասկանալի կերպով փլուզվել է շենքի հատակը: Լրագրողի կարծիքով՝ անհաջողակ կողոպտիչների վրա ազդել է մումիայի անեծքը: Սակայն դա հասկանալու համար հարկավոր է ավելի ուշադիր զննել իրավիճակը:
Թանգարանի գիշերային պահակը պնդում է, որ կողոպտիչները պոկել էին երկու մումիաների գլուխները և ոտքի հարվածներով գլորում էին դրանք թանգարանի սենյակով մեկ: Երբ դեպքի վայր ժամանեցին ոստիկանները, կողոպտիչները գետնին անգիտակից շարժումներ էին անում, և նրանց բերաններից փրփուր էր թափվում: Նրանց ուղարկեցին հիվանդանոց և քննության ընթացքում պարզեցին, որ նրանց մահացության պատճառ էր դարձել մումիայի փոշին, որը առաջացրել էր ուղեղի ինֆեկցիա: Նման հետևանքները բնորոշ են հարյուրավոր տարիներ հերմետիկորեն փակված հին դամբարաններ հետազոտողներին: Իզուր չե, որ եգիպտական դամբարանների մեծ մասն ունի հատուկ նախազգուշացում «դամբարանների կողոպտիչների» համար: Եգիպտոսում գոյություն ունեն այնպիսի պաշտամունքներ, որոնք երկրպագում են հին աստվածներին և վերագրում են նրանց մեծ հզորություն: Ըստ պաշտամունքի՝ նման դեպքերում մահացության հիմնական պատճառը սրբապղծությունն է հանգուցյալների հանդեպ:

Комментариев нет:

Отправить комментарий