29 мар. 2011 г.
28 мар. 2011 г.
Ո՞վ կարող է բացատրել այս երևույթը
Միլանում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շատ էր վնասվել Սանտա Մարիա դելա Գրացիե եկեղեցին, որի մեջ կար «Խորհրդավոր Ընթրիք» որմնանկարը: Կանգուն էր մնացել միայն այն պատը, որտեղ պատկերված էր այդ հայտնի որմնանկարը:
Միթե սա հարշք չե?, ամեն դեպքում այստեղ ինչ որ բան այն չե ժողովուրդ ջան:
Միթե սա հարշք չե?, ամեն դեպքում այստեղ ինչ որ բան այն չե ժողովուրդ ջան:
«Խնջույք Լևիի տանը» նախկին՝ «Խորհրդավոր ընթրիք»-ը
Պաոլո Վերոնեզեի՝ 1573 թվականին նկարված «Խնջույք Լևիի տանը» անվանումով հայտնի կտավը սկզբում կոչվում էր «Խորհրդավոր ընթրիք»: Սակայն կտավի վրա պատկերված «վենետիկյան պատրիցիանների սրբապիղծ տոնի» համար նրան դատապարտեց ինկվիզիցիան՝ պարտավորեցնելով 3 ամսվա ընթացքում կարգի բերել պատկերը: Մինչդեռ Վերոնեզեն պարզապես փոխեց կտավի անվանումը:
Խորհրդավոր Ընթրիք
Խորհրդավոր Ընթրիք |
24 мар. 2011 г.
Ջորջ Բայրոն
Ջորջ Բայրոնը (անգլերեն` George Gordon Byron, 6th Baron Byron), (22 հունվարի 1788 - 19 ապրիլ, 1824) ― 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ է, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը: Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային Դոն Ժուան պոեմը:
Բայրոնը առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանվել են մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան: Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղևոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը և այլոք:
Ավտոարշավ
Ավտոարշավ կամ ավտոմոբիլային սպորտ — տեխնիկական մարզաձև, որը ներառում է մրցումներ սերիական, սրընթաց և մարզական մեքենաներով։ Հայաստանում առաջին ավտոարշավը կայացել է 1929-ին` Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ստեփանավան-Գյումրի-Արթիկ-Ապարան-Աշտարակ-Երևան ուղիով։ Հայաստանում ավտոակումբները ստեղծվել են 1935-ին։ Ավտոմոբիլային սպորտի ԽՍՀՄ չեմպիոններ են դարձել հայազգիներ Հ. Զարգարյանը, Գ. Դերմանյանը, Հ. Հարությունյանը (1964-1970), Է. Սրապիոնյանը, Վ. Քիրաջյանը, Շ. Հովսեփյանը (1970), Ս. Բայբուրթյանը (1971) և այլք։
Իոնացնող ճառագայթում
Վտանգավոր ճառագայթման առկայության նախազգուշացման նշան |
7 мар. 2011 г.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Հարգելի այցելուներ դուք յուրաքանչյուրտ կարող եք առանց բլոգում գրանցվելու գրել կոմենտներ, գրելու համար պարզապես մտեք մեկնաբանությունների էջը եվ գրեք ձեր մեկնաբանությունները:
6 мар. 2011 г.
Ատամհատիկ
Ատամհատիկ (ակռահատիկ կամ էլ ատամնահատիկ) — հայկական ծես, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո: Ըստ ծեսի, մանկան նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի, գարու, և այլ հատիկներ: Մանկան դիմաց դրված են լինում տարբեր առարկաներ, որոնցից այն, որ մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը:
Տարբեր հայկական շրջաններում, ծեսը տարբեր անուններով է կոչվում՝ Շիրակում և Ջավախքում անվանվում է ակռահատիկ, Մուշում՝ ակվասորիկ, Սյունիքում՝ատամսուրիկ, Սիսիանում՝ կեղքահատիկ, Վայոց Ձորում՝ կեռահատիկ, Արարատյան դաշտում հատիկ կամ ատամ սուր:
Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի, ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշ է: Հին արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի և դանակ: Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին, որպեսցի առատության և պտղաբերության նշան, իսկ դանակը ուժի նշան էր: Հայաստանի որոշ շրջաններում ծեսը կատարվում է երգերով, որոնք նկարագրում են երեխայի ապագա ճակատագիրը և գործունեությունը:
Լենա Մայեր-Լանդրութ
Լենա Մայեր-Լանդրութը (գերմ. Lena Meyer-Landrut) գերմանացի երգչուհի է, նաև հայտնի է Lena բեմական անունով: Օսլոյում անցկացրած Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի հաղթող է:Լենա Մայեր-Լանդրութը ծնվել է 1991 թվականի մայիսի 23-ին գերմանական Հաննովեր քաղաքում: Լենան Անդրեաս Մայել-Լանդրութի թոռն է (գերմ. Andreas Meyer-Landrut), ով եղել է Արևմտյան Գերմանիայի դեսպանը ԽՍՀՄ-ում և աշխատել է Մոսկվայում 1980-ից մինչև 1983 թվականը և 1987-ից մինչև 1989-ը:
Լինելով ընտանիքում միակ երեխան, Լենան հինգ տարեկանից սկսեց զբաղվել պարով: Լենան որոշ գերմանական հեռուստասերիալներում երկրորդ պլանի դերեր էր կատարում, սակայն երբևէ պաշտոնապես դերասանական պատրաստություն չի ունեցել: Սովորում է IGS Roderbruch Hannover-ում,որտեղ 2010 թվականի ապրիլին հանձնում էր իր եզրափակիչ քննությունները:
4 мар. 2011 г.
Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպաներեն՝ Real Madrid Club de Fútbol, անգլերեն՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues) իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգա-ին և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային 31 հաղթանակ Լա Լիգա-ում, 17 Կոպա դել Ռեյ(արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա գավաթ։
Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու ստադիոնում, որը գտնվում է Մադրիդում։Դեկտեմբերի 23-ին 2000 թվականի, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրեց "20-րդ դարի լավագույն ակումբ" մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` իր ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։
Ռեալը աշխարհի ամենահարուստ ակումբն (€351 միլիոն) է եկամուտի կողմից, և երկրորդ ամենաարժեքավորը, և €950 միլիոն արժեր 2008 թվականին։ Դա նաև ամենահայտնի, և ամենամեծ ֆուտբոլային ակումբներից է։ 1896 թվականին ստեղծվեց <<Ֆուտբոլ Սքայ>> ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Սակայն պաշտոնական ամսաթիվը ակումբի ստեղծված համարվում է 1902թ. մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց << Madrid Football Clwb >> ակումբը : 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ: Այստեղից է գալիս ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ: Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել,և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում է Բիլբաոի Ատլետիկին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում: 1905-ից 1908թթ-ները Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում: Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի շարունակ 1932-ից 1933 թվականները հաղթեց Պրիմերիայում:
Դիեգո Մարադոնա
Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպ. Diego Armando Maradona; 1960թ. հոկտեմբերի 30, Լանուս, Բուենոս-Այրես նահանգ) — արգենտինացի ֆուտբոլիստ, նրա խաղը աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ:
Ծնվել է 1960թ. հոկhտեմբերի 30-ին, Լանուսում: Մարադոննայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում: Մանկուց զբաղվել է ֆուտբոլով` 10 տարեկանում հայտնվելով Արգենտինոս «Խունիորս» երիտասարդական թիմում: Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը: 1978թ. Մարադոնային վերջին պահին հանում են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դառնում է աշխարհի չեմպիոն: Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979թ. երիտասարդական արաջնությանը` նվաճելով ոսկե մեդալ: 1981 թվականին տեղափոխվել է «Բոկա Խունիորս» թիմ: 1982թ. Մարադոնան ազգային հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը: 21-ամյա արգենտինացին երկու անգամ գրավել էՀունգարիայի հավաքականի դարպասը, սակայն նրա թիմը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը: 1986թ.Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը նվաճել է ոսկե մեդալները, իսկ Մարադոնային շատերը սկսել են համարել աշխարհի լավագույն խաղացող: Մրցաշարում Դիեգոն խփել է 5 գնդակ, որոնցից մեկը հետագայում ճանաչվել է աշխարհի արաջնությունների պատմության մեջ լավագույնը: Այդ գոլը Մարադոննան խփել է անգլիացիների հետ 1/4 եզրափակիչ խաղում, շրջանցելով մրցակցի 5 ֆուտբոլիստի և դարպասապահ Պիտեր Շիլտոնին: Դրանից 3 րոպե առաջ Մարադոնան գոլ էր խփել ձեռքով, որը սակայն մրցավարի կողմից հաշվվել էր: Խաղից հետո կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Մարադոնան հայտարարեց, որ այդ վիճելի գոլը խփել է «մասամբ իր գլխով, և մասամբ էլ Աստծո ձեռամբ»: 1982թ. Մարադոնան տեղափոխվել է Եվրոպա: Երկու տարի հանդես գալով «Բարսելոնայի» կազմում` Մարադոնան 1984թ. տեղափոխվում է Իտալական «Նապոլի»: 1986-87թթ. մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր: 1989-90թթ. մրցաշրջանում նրանք նորից հաջողութլան են հասնում ազգային առաջնությունում: 1989թ «Նապոլին» նվաճում է ՈՒԵՖԱ-ի գավաթը` եզրափակչում հաղթելով «Շտուտգարտին»:
Աշխարհի 1990թ. առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս Մարադոնան, 0-1 հաշվով զիջել է ԳՖՀ-ի հավաքականին:
Որոշ ժամանակ խաղալով «Սևիլիայում»` Մարադոննան 1993թ. տեխափողվել է հայրենիք: 1994 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկման է ենթարկվում, քանի որ նրա արյան մեջ հայտնաբերվեցին թմրադեղեր, որոնք ժամանակավորապես բարձրացնում են կենսագործունեությունը (դոպինգ): Առանց Մարադոնայի Արգենտինայի հավաքականը պարտվում է խմբային խաղերը և դուրս մնում մրցաշարից: Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գոլ: Երեք տարի անց` 1997թ. ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից: 2008թ.-ին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը: Աշխարհի 2010թ.-ի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակիչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից: Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից:
Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը:
Հայաստան
Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) պետություն էԵվրոպայի և Ասիայի սահմանագլխին` Հարավային Կովկասում։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Ադրբեջանին, հարավից՝ Իրանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքից՝ Թուրքիային:
Մինչև 1991 թիվը Հայաստանը մեկն էր Խորհրդային Միության 15 հանրապետություններից։ Անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության քայքայման ընթացքում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է անկախության հռչակագիրը։ ՄԱԿ-ի անդամ է 1992 թ. մարտի 22-ից:
ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համաժողովրդական հանրաքվեով։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հայաստանը հնագույն պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Մեծ Հայքի թագավորությունը 301թ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սահմանադրությամբ կարևորվում է Հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը՝ միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական ազատությունները:
:
:
Պարույր Սևակ
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 - Հունիս 17, 1971) — հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդյան 1981, էջ 39)։
Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։
ԳԼՈԲԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (GPS)
Գլոբալ Դիրքորոշման Համակարգը (ԳԴՀ, անգլ.՝ GPS) միակ լիիրավ գործող Գլոբալ Նավիգացիոն Արբանյակային Համակարգն է, որը բաղկացած է 24 արբանյակներից, որոնք հեռարձակում են ճշգրիտ միկրոալիքային ազդանշաններ, հնարավորություն տալով ԳԴՀ ընդունիչներին որոշելու իրենց դիրքն, արագությունն, ուղղությունն և ժանանակը։ Այն ստեղծվել է Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության կողմից։ Նմանատիպ համակարգերից է նաև ռուսական GLONASS–ն, եվրոպական Galileo Դիրքորոշման Համակարգն, չինական COMPASS նավիգացիոն համակարգն և հնդկական IRNSS–ն։ Սակայն բոլոր վերոհիշյալները դեռ մշակման և ստուգման փուլերում են։
Սովորական ԳԴՀ ընդունիչը որոշում է իր դիրքն հիմնվելով չորս և ավելի ԳԴՀ արբանյակներից ստացված ազդանշանների վրա։ Այդ ստացված ինֆորմացիայի հիման վրա որոշվում են դիրքային պարամետրերը՝ x, y, z, և ժամանակը՝ t։ Յուրաքանչյուր ԳԴՀ արբանյակ ունի ատոմային ժամացույց և շարունակ հեռարձակում է հաղորդագրություններ, որոնք պարունակում են հաղորդագրության ուղարկման ժամանակն, հեռարձակող արբանյակի դիրքի հաշվման համար անհրաժեշտ պարամետրերը (էֆեմերիդ), և արբանյակների վիճակային պարամետրերը (ալմանաք)։ Ազդանշաններն փոխանցվում են լույսի արագությամբ մինչև երկրին հասնելը, և փոքր-ինչ ավելի դանդաղ մթնոլորտի միջով։ Ընդունիչը՝ օգտագործելով հաղորդագրության ստացման ժամանակը, հաշվում է իր հեռավորությունն յուրաքանչյուր արբանյակից, որից և այն որոշում է իր դիրքն։
Подписаться на:
Сообщения (Atom)