6 мар. 2011 г.

Լենա Մայեր-Լանդրութ

Լենա Մայեր-Լանդրութը (գերմ. Lena Meyer-Landrut) գերմանացի երգչուհի է, նաև հայտնի է Lena բեմական անունով: Օսլոյում անցկացրած Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի հաղթող է:Լենա Մայեր-Լանդրութը ծնվել է 1991 թվականի մայիսի 23-ին գերմանական Հաննովեր քաղաքում: Լենան Անդրեաս Մայել-Լանդրութի թոռն է (գերմ. Andreas Meyer-Landrut), ով եղել է Արևմտյան Գերմանիայի դեսպանը ԽՍՀՄ-ում և աշխատել է Մոսկվայում 1980-ից մինչև 1983 թվականը և 1987-ից մինչև 1989-ը:

Լինելով ընտանիքում միակ երեխան, Լենան հինգ տարեկանից սկսեց զբաղվել պարով: Լենան որոշ գերմանական հեռուստասերիալներում երկրորդ պլանի դերեր էր կատարում, սակայն երբևէ պաշտոնապես դերասանական պատրաստություն չի ունեցել: Սովորում է IGS Roderbruch Hannover-ում,որտեղ 2010 թվականի ապրիլին հանձնում էր իր եզրափակիչ քննությունները:

Комментариев нет:

Отправить комментарий