4 мар. 2011 г.

Ռեալ Մադրիդ


Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպաներեն՝ Real Madrid Club de Fútbol, անգլերեն՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real MadridLos BlancosLos Merengues) իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգա-ին և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային 31 հաղթանակ Լա Լիգա-ում, 17 Կոպա դել Ռեյ(արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա գավաթ։
Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու ստադիոնում, որը գտնվում է Մադրիդում։Դեկտեմբերի 23-ին 2000 թվականի, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրեց "20-րդ դարի լավագույն ակումբ" մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` իր ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։
Ռեալը աշխարհի ամենահարուստ ակումբն (€351 միլիոն) է եկամուտի կողմից, և երկրորդ ամենաարժեքավորը, և €950 միլիոն արժեր 2008 թվականին։ Դա նաև ամենահայտնի, և ամենամեծ ֆուտբոլային ակումբներից է։ 1896 թվականին ստեղծվեց <<Ֆուտբոլ Սքայ>> ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Սակայն պաշտոնական ամսաթիվը ակումբի ստեղծված համարվում է 1902թ. մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց << Madrid Football Clwb >> ակումբը : 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ: Այստեղից է գալիս ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ: Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել,և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում է Բիլբաոի Ատլետիկին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում: 1905-ից 1908թթ-ները Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում: Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի շարունակ 1932-ից 1933 թվականները հաղթեց Պրիմերիայում:

Комментариев нет:

Отправить комментарий