Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) պետություն էԵվրոպայի և Ասիայի սահմանագլխին` Հարավային Կովկասում։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Ադրբեջանին, հարավից՝ Իրանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքից՝ Թուրքիային:
Մինչև 1991 թիվը Հայաստանը մեկն էր Խորհրդային Միության 15 հանրապետություններից։ Անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության քայքայման ընթացքում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է անկախության հռչակագիրը։ ՄԱԿ-ի անդամ է 1992 թ. մարտի 22-ից:
ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համաժողովրդական հանրաքվեով։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հայաստանը հնագույն պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Մեծ Հայքի թագավորությունը 301թ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սահմանադրությամբ կարևորվում է Հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը՝ միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական ազատությունները:
:
:
Комментариев нет:
Отправить комментарий