24 мар. 2011 г.

Ջորջ Բայրոն


Ջորջ Բայրոնը (անգլերեն` George Gordon Byron, 6th Baron Byron), (22 հունվարի 1788 - 19 ապրիլ, 1824) ― 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ է, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը: Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային Դոն Ժուան պոեմը:
Բայրոնը առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանվել են մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան: Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղևոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը և այլոք:

Комментариев нет:

Отправить комментарий