Ատամհատիկ (ակռահատիկ կամ էլ ատամնահատիկ) — հայկական ծես, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո: Ըստ ծեսի, մանկան նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի, գարու, և այլ հատիկներ: Մանկան դիմաց դրված են լինում տարբեր առարկաներ, որոնցից այն, որ մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը:
Տարբեր հայկական շրջաններում, ծեսը տարբեր անուններով է կոչվում՝ Շիրակում և Ջավախքում անվանվում է ակռահատիկ, Մուշում՝ ակվասորիկ, Սյունիքում՝ատամսուրիկ, Սիսիանում՝ կեղքահատիկ, Վայոց Ձորում՝ կեռահատիկ, Արարատյան դաշտում հատիկ կամ ատամ սուր:
Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի, ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշ է: Հին արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի և դանակ: Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին, որպեսցի առատության և պտղաբերության նշան, իսկ դանակը ուժի նշան էր: Հայաստանի որոշ շրջաններում ծեսը կատարվում է երգերով, որոնք նկարագրում են երեխայի ապագա ճակատագիրը և գործունեությունը:
Комментариев нет:
Отправить комментарий